Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը Բաշար Ասադի Պատվավոր լեգեոնի շքանշանը Ֆրանսիային է վերադարձրել Ռումինիայի դեսպանատան միջոցով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դա ընդգծում է, որ նախագահ Ասադի համար պատիվ չէ կրել Սիրիայում ահաբեկիչներին աջակցող, ՄԱԿ-ի անդամ-երկրի նկատմամբ ոտնձգություն կատարող երկրին՝ ԱՄՆ-ին ծառայող ստրկական ռեժիմի շքանշանը, որն ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքը և դրա սկզբունքները»,-ասվում է Սիրիայի նախագահի մամլո ծառայությունան հայտարարությունում
Ապրիլի 16-ին Ֆրանսիան սկսել է Բաշար Ասադին Պատվավոր լեգեոնի շքանշանից զրկելու գործընթացը։