Քիմ Քարդաշյանը, ով դեռ վերջերս էր վայելում հանգիստը Ատլանտյան օվկիանոսի կղզիներում, կարծես թե կարոտում է արձակուրդը և շարունակում է կիսվել վառ լուսանկարներով, ընդ որում, ոչ միայն լողազգեստով, այլ նաև առանց կրծկալի։
Աստղի նոր լուսանկարը հայտնվել է սոցցանցում, երեկ երեկոյան։ Նա ոչ միայն ուրախացրել է իր երկրպագուներին նոր լուսանկարով, այլև գեղեցկության իր խորհուրդներով է կիսվել։
Ես շատ եմ սիրում սպա–պրոցեդուրաներ, սակայն դրանք կարող են շատ երկարատև և թանկ լինել։ Կան շատ այլընտրանքներ, որ կարելի է տանը անել,– ասել է նա։
Բայց մասնագետների օգնությանը Քիմն ամեն դեպքում դիմում է։ Քարդաշյանը խոստովանել է, որ որոշ պրոցեդուրաներ անում է լազերի օգնությամբ։ Դա հնարավորություն է տալիս վերականգնել կոլագենը և մաշկը երիտասարդ ու փայլուն է դարձնում,– ասել է Քիմը։