Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով այս օրերին դրական մեծ բան կա, հրապարակում են հիմնականում երիտասարդներ:
«Եկել են բոլորովին այլ մարդիկ, մեզ կարող են նախանձել, հրապարակում երիտասարդներ են, նրանք չպետք է ջարդվեն, նրանց վրա չպետք է կրակեն: Հրապարակում այլ մտածողության մարդիկ են: Հասել ենք մի սահմանի, որ վճիռներ կայացնում է մեկ մարդ, բայց նրա համար ծանր է»:
Անդրադառնալով այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին իրավապաշտպանը նկատեց․ «Արյուն հոսել է: Ոչ խաղաղ ցուցարարներին պետք է սանձել, բայց խաղաղ ցուցարարներին արգելվում է, խոսքը վերաբերում է մարտի 1-ին, այսօրվա ցույցին, բռնությունը դատապարտելի է, արդարացված չէ: Այս իշխանություններից սա սպասելի էր, լավ կլիներ իշխանությունը զարմացներ մեզ, ինչպես ոստիկանությունը օրհներգով: Ոստիկանությունը ուժ կկիրառի, երբ որ հրաման ստանա: Մենք արդեն մի քանի տարի է՝ գլխապատառ սլանում ենք Ադրբեջան: Իշխանությունից զզվում են, թշնամությունը խորացած է՝ մի կողմում իշխանությունն է, մյուս կողմում ժողովուրդը»:
Իսկ դատախազության կողմից քրգործ հարուցելը իրավապաշտպանի մոտ դեժավյու է առաջացնում: