Sunday, 16 06 2024
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ
Ալբերտ Լորիկյանն իր ծննդավայրում կահույքի յուրօրինակ տեսականի է արտադրում․ Կառավարության տեսանյութը
18:15
Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի կոմյունիկեին աջակցել են ֆորումին մասնակցած 91 երկրներից 80-ը
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
17:50
Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ

Արմավիրցի տղամարդն իր շանը քարով խփած 6-ամյա աղջկան առևանգել է, որ «դաստիարակի», հետո սպանել է երեխայի պապիկին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Հովսեփ Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի  նախագահությամբ:

44-ամյա Հովսեփ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրված երեխայի առևանգման, երեխայի պապիկի նկատմամբ սպանության փորձի, ապա՝ դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 34-104 հոդվածի 1-ին և 104 հոդվածի 1-ին մասերով:

Դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության եզրակացությամբ Հովսեփ Սարգսյանը ճանաչվել է մեղսունակ, միաժամանակ հաստատվել է նրա մոտ հոգեկան առողջության որոշակի խնդրի առկայությունը:

Ըստ դատական ակտի՝  2013 թվականի հոկտեմբերին Հովսեփը երազում տեսել է, որ հարևան Էդվարդի 6-ամյա թոռնուհին՝ 2007 թվականի օգոստոսին ծնված Վարսիկը, քարով հարվածել է իր շանը:

Գործով չպարզված օրը, ժամը 17-ի սահմաններում Հովսեփը Վարսիկին «դաստիարակելու» նպատակով գնացել է մանկապարտեզ, խաղահրապարակում խաղացող երեխայի կամքին հակառակ՝ թևից քաշելով, առևանգել է նրան, տարել է մանկապարտեզին հարակից հիվանդանոցի նկուղ և այնտեղ պահել է 5-10 րոպե:

Երեխայի տատիկը, նկատելով երեխայի բացակայությունը, դաստիարակչուհու հետ փնտրել է թոռնուհուն, հարցուփորձ է արել մոտակայքում խաղացող երեխաներին  և իմացել է, որ ինչ-որ տղամարդ Վարսիկի ձեռքից քաշելով՝ տարել  է հիվանդանոցի նկուղ:

Անմիջապես գնացել են այնտեղ, տեսել են, որ Հովսեփ Սարգսյանը երեխայի ձեռքից բռնած՝ կանգնած է նկուղում:

Երեխան տատիկին ու դաստիարակչուհուն  տեսնելով՝  լաց է եղել: Դաստիարակչուհին երեխային դուրս է բերել նկուղից, իսկ տատիկը բարկացել է Հովսեփի վրա: Վերջինս առանց խոսելու արագ հեռացել է նկուղից:

Երեխան պատմել է, որ Հովսեփն իրեն քաշելով տարել է նկուղ ու մի քանի անգամ ապտակել է՝ իբր շանը քարով հարվածելու համար:

Երբ Հովսեփին հարցրել են՝ ինչո՞ւ է երեխային տարել նկուղ ու ապտակել, Հովսեփը պատասխանել է, թե տարել է «դաստիարակելու»՝ որ նա այլևս իր շանը քարով չխփի:

Հովսեփ Սարգսյանը, ըստ դատական ակտի, շարունակել է հետևել փոքրիկ Վարսիկին: Երեխայի ընտանիքի անդամները նկատել են դա: Լարվածություն է առաջացել հարևան ընտանիքների միջև:

Երեխայի հայրը մի քանի անգամ փորձել է Հովսեփի հետ խոսել, խնդրել է, որ նա հեռու մնա իր ընտանիքից, բայց տեսնելով, որ Հովսեփը շարունակում է նույն վարքագիծը, 2014 թվականի փետրվարի 7-ին դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հովսեփ Սարգսյանն իր ընտանիքին չանհանգստացնի:

Ներկայացված դիմումի մեջ երեխայի առևանգման մասին հայրը չի նշել, քանի որ այդ դեպքի մասին նրան դեռ հայտնի չի եղել:

Դիմումի համաձայն՝ ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվել, այդ ընթացքում Հովսեփ Սարգսյանն ուղարկվել է Ավանի հոգեկան առողջության կենտրոն, այնտեղ պահվել է մեկ շաբաթ ու դուրս է գրվել հոգեկան խնդիր ունենալու վերաբերյալ ախտորոշմամբ:

Հովսեփ Սարգսյանը դրանից հետո ավելի է լարվել հարևանի ընտանիքի դեմ:

Ըստ դատական ակտի՝ վրեժի շարժառիթով նա 2014 թվականի սեպտեմբերին խաղողի այգում փորձել է սպանել երեխայի պապիկին՝ Էդվարդ Մ.-ին: Հովսեփը ռետինե խողովակը փաթաթել է նրա պարանոցին, սեղմել ու փորձել է խեղդամահ անել, սակայն համագյուղացի Վաղարշակը, աղմուկ լսելով, մոտեցել է: Նրան տեսնելով՝ Հովսեփը հանցագործությունն ավարտին չի հասցրել, հեռացել է:

Էդվարդի որդիները, ցանկանալով հարթել անհաշտությունը Հովսեփի հետ, 2015  թվականի հունվարին գնացել են նրա տուն, առաջարկել են հաշտվել:

Ըստ դատական ակտի՝ Հովսեփն առերևույթ է ընդունել հաշտության առաջարկը, բայց իրականում չի հրաժարվել այդ ընտանիքից վրեժ լուծելու, Էդվարդ Մ.-ին սպանելու մտքից:

2015 թվականի ապրիլի 28 –ին, իբր՝ հաշտվելու նպատակով, Հովսեփն առաջարկել է Էդվարդին, որ հանդիպեն, իրար հետ մի կտոր հաց ուտեն:

Նախապես նա գնել է ուտելիք և օղի:

Ժամը 11-ի սահմաններում Էդվարդ Մ.-ն դուրս է եկել տանից՝ հորթերն արածեցնելու: Նա դուրս է եկել իրենց գյուղից, հասել է Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող իր այգու տարածք:

Սալորենու մոտ նա հանդիպել է Հովսեփին, ով օղի և ուտելիք է հյուրասիրել:

Հովսեփը, ըստ դատական ակտի, Էդվարդին հասցրել է ալկոհոլային հարբածության վիճակի, դրանով նրան զրկել է դիմադրելու հնարավորությունից, ապա նրա պարանոցը սեղմելով՝ խեղդամահ է արել: Մարմինը թողել է ծառի տակ՝ ծածկելով պիջակով ու տպավորություն ստեղծելով, թե մարդը քնած է: Հովսեփը հավաքել է ուտելիքի մնացորդները, շիշը, բաժակները ու հեռացել է…

Առաջադրված մեղադրանքներում Հովսեփ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ հարևանի երեխային մանկապարտեզի խաղահրապարակում տեսել, քաղցրավենիք է հյուրասիրել ու զգուշացրել է, որ իր շանը քարով չխփի: Նրան չի առևանգել, նկուղում չի պահել:

Չի փորձել սպանել Էդվարդ Մ.-ին, նրան չի սպանել: Դեպքից մի քանի ամիս առաջ ինքը հաշտվել էր Էդվարդի ընտանիքի հետ: Էդվարդն իրենից պահանջել է, որ այդ առիթով հյուրասիրի իրեն: Ինքը Արմավիրից ուտելիք ու կիտրոնի օղի է գնել՝ տափակ շշով:

2015 թվականի ապրիլի 28-ի առավոտյան փողոցում հանդիպել է Էդվարդին, պայմանավորվել են հանդիպել դաշտում՝ վերջինիս այգու մոտ:

Ինքը նախապես գնած ուտելիքն ու օղին վերցրել, գնացել է պայմանավորված վայր: Էդվարդը սկզբում բարկացել է իր վրա, նույնիսկ փորձել է ձեռնափայտով հարվածել, ինքը թույլ չի տվել:

Նստել են ծառի տակ: Ինքը հյուրասիրել է: Խմել է միայն Էդվարդը, ինքը չի խմել:

Մի քանի բաժակ օղի խմելուց հետո Էդվարդը սկսել է խռխռացնել ու խեղդվել: Ինքը նրան ձախ կողքի վրա պառկեցրել է ծառի տակ, գլխարկը դրել է գլխին, բաճկոնը գցել է վրան: Էդվարդն իրեն ասել է, որ մարդու չասի, պահանջել է, որ ինքն էլ հեռանա:

Իր հեռանալու ժամանակ Էդվարդը ողջ էր, նա ձեռքի շարժումով իրեն ասել է, որ հեռանա:

Հովսեփ Սարգսյանը պնդել է, թե ինքը Էդվարդին չի սպանել: Հեռանալուց առաջ հավաքել է ուտելիքի մնացորդները, շշերն ու բաժակները, տոպրակով նետել է Նորապատ գյուղից եկող ջրատարի մեջ, որում այդ պահին ջուր չկար: Տոպրակը հետագայում այնտեղ հայտնաբերվել է…

Դատարանում Հովսեփ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:

Անչափահաս երեխան հարցաքննվել ու պնդել է, որ հարևան Հովսեփն իր ձեռքից քաշելով մանկապարտեզի ճոճանակի մոտից իրեն տարել է նկուղ, մի քանի անգամ ապտակել է, ասելով՝ ինչո՞ւ ես քարով խփել իմ շանը:

Երեխան ասել է, թե շատ է վախեցել, ցանկացել է դուրս գալ նկուղից, Հովսեփը չի թողել՝ նա բռնել է իր ձեռքից: Հետո նկուղ են եկել տատիկն ու դաստիարակչուհին, նրանք իրեն դուրս են բերել նկուղից:

Երեխայի տատիկը պատմել է, թե ինչպես է հիվանդանոցի նկուղում գտել վախեցած թոռնուհուն. երեք օր երեխայի լեզուն վախից «բռնվել էր, նա չէր խոսում: Երբ սկսել է խոսել, ասել է. «Շանս խփել ես երազիս մեջ…»:

Վկա տատիկն ասել է. «Անմեղ մարդը մտել է հողի տակ»՝ նկատի ունենալով իր սպանված ամուսնուն: Նա պնդել է, որ Հովսեփն է սպանել ամուսնուն… Իրենք երեք տարի ահով-դողով են ապրել, Հովսեփը հետևում էր երեխային, հետապնդում էր իրենց, ամուսնուն փորձել է սպանել և կսպաներ, եթե համագյուղացին վրա չհասներ…

Դեպքի օրը, երբ ամուսինը դաշտից չի վերադարձել, իր որդիները, ամբողջ գյուղը փնտրել են նրան, չեն գտել:

Հաջորդ օրն են գտել՝ ծառի տակ պառկած, իբր՝ քնած է, բայց նա խեղդված էր, գլուխը՝ ջարդված… Բժիշկը նայել ու ասել է, որ «ինֆարկտ չի», Էդվարդը սպանված է… Ամուսինը խմող չի եղել: Թե ինչու է Հովսեփը նման բան արել, ինքը չգիտի, երևի՝ «ոխ է պահել երեխայի պահով»… Հովսեփն իր որդուն չէր կարող սպանել, նրանից վախենում էր, դրա համար ամուսնուն է սպանել…

Տուժողի իրավահաջորդը պահանջել է, որ Հովսեփ Սարգսյանը պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Նա ներկայացրել է 2 միլիոն 200 հազար դրամ քաղհայցի պահանջ:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Հովսեփ Սարգսյանին առաջադրված բոլոր մեղադրանքները և վերջին հաշվով նրան դատապարտել է 11 տարի  ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի ապրիլի 30-ից:

Պատիժը կրելու ընթացքում Հովսեփ Սարգսյանի նկատմամբ նյարդահոգեբույժի հսկողություն կսահմանվի:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարվել է մասնակիորեն՝ 1 միլիոն 500 հազար դրամի չափով, որը կբռնագանձվի Հովսեփ Սարգսյանից՝ որպես սպանված տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել մեղադրող դատախազն ու ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Դատախազի կարծիքով՝ առաջին ատյանի դատարանը Հովսեփ Սարգսյանի նկատմամբ նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ:

Դատարանը, ըստ մեղադրողի, հաշվի չի առել, որ ամբաստանյալի գործողությունները «կրել են հստակ պլանավորված ու խիստ ծրագրված բնույթ… Նրա գործողություններն աչքի են ընկել հանրային բարձր վտանգավորությամբ՝ հստակ պլանավորվածությամբ, քողարկվածությամբ, թույլատրելի ու անթույլատրելի ամեն գնով իր առջև դրված միանշանակ հանցավոր նպատակներն իրականացնելու սառնասիրտ մոլուցքով…»:

Մեղադրողը պահանջել է բեկանել դատավճիռը, պատժի մասով փոփոխել՝ խստացման առումով. Հովսեփ Սարգսյանին մեղավոր ճանաչել բոլոր մեղադրանքներում ու վերջին հաշվով դատապարտել 15 տարի ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպանները նշել են, որ Հովսեփ Սարգսյանի դեմ ցուցմունք տված տուժողների ընտանիքի անդամների նպատակն է եղել ոչ թե օբյեկտիվ իրականությունը պատմելը, այլ ամեն գնով անձին մեղադրելն ինչ-որ գործողությունների կատարման մեջ , կատարվածը ավելի ծանրացնելն ու բարդացնելը…

Պաշտպանները պնդել են, որ գոյություն չի ունեցել երեխայի առևանգում: Հովսեփ Սարգսյանը, հոգեկան որոշակի խնդիրներ ունենալով, կատարել է ոչ ադեկվատ գործողություններ, բայց դա չի նշանակում, որ նա առևանգել է մանկահասակ աղջկան:

Ըստ պաշտպանների՝ բացակայում են առևանգման հանցակազմի սուբյեկտիվ կողմն ու շարժառիթները: Եվ եթե անգամ ձևական առումով ընդունվի, թե կատարված արարքը պարունակում է առևանգման՝ օրենքով նախատեսված հատկանիշներ, բայց «նվազ կարևորության պատճառով այն հասարակական վտանգավորություն չի ներկայացրել», էական վնաս չի պատճառվել ոչ մեկին, այսինքն՝ այն, ինչ կատարել է Հովսեփ Սարգսյանը, հանցագործություն չի կարող համարվել:

«Գոյություն չունի որևէ տրամաբանություն»՝ շանը քարով հարվածած անձին առևանգելու համար՝ նշել են պաշտպանները…

Վերաքննիչ բողոքում պաշտպանները նշել են, որ դատավճիռը՝ նախաքննությանը վերաբերող մասով, ամբողջությամբ արտատպված է մեղադրական եզրակացությունից՝ կրկնելով այնտեղ տեղ գտած սխալները…

Ըստ պաշտպանների՝ գործի քննությամբ ապացույցներ ձեռք չեն բերվել, որ Հովսեփ Սարգսյանն առնչություն է ունեցել տուժողի սպանության հետ: Տուժողի նկատմամբ սպանության փորձ նա նույնպես չի կատարել՝ դա ևս գործով ապացուցված չէ:

Պաշտպանները միջնորդել են գործը քննել վերաքննության կարգով: Արդյունքում՝ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Հովսեփ Սարգսյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ:

Վերաքննիչ քրեական դատարանը անհիմն է համարել ինչպես մեղադրողի, այնպես էլ պաշտպանների բերած բողոքները: Դատարանը հաստատված է գնահատել Հովսեփ Սարգսյանին մեղսագրված բոլոր արարքները, իսկ սահմանված պատիժը՝ 11 տարի ազատազրկումը, համարել է կատարված արարքներին ու կատարողի անձին համաչափ պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանը ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ:

Կողմերը՝ և՛ մեղադրողը, և՛ պաշտպանները, վճռաբեկ բողոքներ են բերել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում