«Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի լիազորությունները ՀՀ Նախագահի աշխատակազմից կանցնեն ՀՀ կառավարության աշխատակազմին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում:
Նախագծի հիմնավորման համաձայն, որոշման ընդունումը պայմանավորված է 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից: