Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Սերժ Սարգսյանի վարչապետության այցեքարտը՝ դատարկվող Հայաստան

Թերևս ժամանակն է ամփոփել Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակը` տարբեր ոլորտներում: ՀՀԿ ներկայացուցիչները, որպես կանոն, խոսում են միայն հաջողությունների մասին` փորձելով Սերժ Սարգսյանին շահեկանորեն տարանջատել նրան նախորդած երկու նախագահներից: Սակայն անգամ պաշտոնական վիճակագրությունը հուշում է, որ գոնե տնտեսական քաղաքականության մեջ երրորդ նախագահը ձախողվել է. աղքատությունն ու արտագաղթը դարձել են լուրջ մարտահրավերներ, որոնք սպառնում են Հայաստանի անվտանգությանը:

Սերժ Սարգսյանի երեք վարչապետներից երկուսը` Տիգրան Սարգսյանը և Կարեն Կարապետյանը, խոսել են տնտեսական հավակնոտ ծրագրերի մասին, խոստացվել են մեծ ներդրումներ, սակայն եթե Տիգրան Սարգսյանի կառավարության պարագայում գոնե սահմանվել էր գնահատման որոշակի չափանիշ, ապա գործող կաբինետը թերևս անցումային է դիտվել ի սկզբանե և գործել է, ըստ էության, քաղաքական անպատասխանատվության դաշտում: Ինչևէ, փաստերն ինքնին խոսուն են: Հայաստանի տնտեսությունը Սերժ Սարգսյանի իշխանության տասնամյակում կրճատվել է` 11, 9 միլիարդ դոլարից դառնալով 11, 5 միլիարդ: Նման պայմաններում անիմաստ է խոսել տնտեսական աշխուժության կամ ներդրումային ակնկալիքների մասին. Հայաստանի տնտեսությունն, ըստ էության, գտնվում է կայուն ստագնացիայի վիճակում: Առանձին քննարկման թեմա է արտաքին պարտքի թեման. վերցված վարկերը ծառայել են ոչ թե տնտեսության զարգացմանը կամ անհրաժեշտ ինֆրաստրուկտուրաների ստեղծմանը, այլ` լուծել են բացառապես, այսպես ասած, գոյատևման խնդիր: Սրան զուգահեռ` վարկային միջոցների մի մասը մսխվել է` նպաստելով կոռուպցիոն բուրգի «կենսունակությանը»: Պետական պարտքն անշեղորեն աճել է` չնպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը կամ մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը. 2008-ին այն 1.9 միլիարդ դոլար էր, անցած տարվա վերջին՝ 6.7 միլիարդ դոլար: Պատկերավոր ասած` եթե 2008-ին Հայաստանի յուրաքանչյուր բնակչի ուսերին ծանրացած էր 588 դոլար պարտք, ապա 2017-ի վերջին՝ 2254 դոլար: Տնտեսական այս կոնյուկտուրան չէր կարող չխորացնել աղքատությունը կամ չխթանել արտագաղթը: Պաշտոնական տվյալներով` աղքատ է երկրի բնակչության 30%-ը, իրականում` այդ թիվը շատ ավելի մեծ է:

Փորձագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ ընտրական գործընթացների ժամանակ քաղաքական կոռուպցիայի մեծ ծավալը հետևանք է հասարակության տոտալ աղքատացման:2008 թվականի հունվարի 1-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 միլիոն 230 հազար էր, այս տարվա հունվարի 1-ին՝ 2 միլիոն 972 հազար: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանից հեռացել է 260000 մարդ: Ընդ որում, փոխվել է արտագաղթի որակն ու կառուցվածքը. երկիրց հեռանում է միջին խավը, ինչն արմատապես փոխում է Հայաստանի հասարակության կառուցվածքը` դեգրադացնելով հասարակական, սոցիալական հարաբերությունները:

Աղքատությունն ու արտագաղթը դարձել են երկրի անվտանգությանը սպառնացող մարտահրավերներ: Այս համատեքստում Սերժ Սարգսյանի` չորս միլիոնանոց Հայաստանի տեսլականը, մի կողմից` առկա մարտահրավերների գիտակցման, մյուս կողմից` էպատաժի դրսևորում է, որովհետև չկան հիմքեր, որոնք վկայում են, թե իշխանությունները ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու կամք և ցանկություն ունեն: Իսկ նման որակ ունեցող երկրից մարդիկ զանգվածաբար փախչում են` չմտածելով անգամ վերադառնալու տեսական հնարավորության մասին: Իհարկե, իշխանության ներկայացուցիչները տնտեսության անմխիթար վիճակը, ժողովրդագրական աղետը կարող են վերագրել 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամին, որի հետևանքները մինչև օրս հաղթահարված չեն կամ այն հանգամանքին, որ 2014-ից Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանը հայտնվել է միջազգային պատժամիջոցների թիրախում: Այս օբյեկտիվ պատճառներն, իհարկե, կան ու դրանց կարող ենք ավելացնել նաև 2008-ի ռուս-վրացական և 2016-ի Քառօրյա պատերազմները:

Մյուս կողմից` օբյեկտիվ հանգամանքները չեն կարող քողարկել հայաստանյան արատավոր մոդելի հարուցած պրոբլեմները: Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգերը հակոտնյա են ժամանակակից պետության մոդելին և իրենց մեջ չեն պարունակում զարգացման ռեսուրս: Մենաշնորհները, կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը դարձել են այսօրվա Հայաստանի այցեքարտը: 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացահայտեց Ռոբերտ Քոչարյանի հռչակած երկնիշ տնտեսական աճի սնանկությունը և ցնցումներին դիմագրավելու Հայաստանի տնտեսության անկարողությունը: Ռոբերտ Քոչարյանի թողած համակարգային փլատակները մաքրելու փոխարեն` Սերժ Սարգսյանը ձեռնամուխ եղավ դրանց «վերակառուցմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում