Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանում սպասում են ԱՄՆ արտոնությունների GSP համակարգի երկարաձգմանը

Հայաստանյան ապրանքների արտահանումն ԱՄՆ արտոնյալ ռեժիմով կրկին հնարավոր կդառնա Կոնգրեսի կողմից Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) երկարաձգումից հետո, որոշումը նախատեսվում է ընդունել առաջիկայում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ում գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի երկրորդ նիստին: Նրա խոսքով` նշյալ ծրագրի երկարաձգումից հետո լրացուցիչ ծախսեր կատարած տնտեսվարողները կփոխհատուցվեն: «ԱՄՆ GSP համակարգն այս փուլում չի գործում բոլոր երկրների համար: Կոնգրեսը պետք է այն երկարացնելու մասին որոշում ընդունի առաջիկայում: Իսկ այս ընթացքում այն ընկերությունները, որ ներմուծում են իրականացրել ու վճարել են ավելի բարձր մաքսատուրք, քան նախատեսված էր GSP-ի շրջանակներում, արդեն ԱՄՆ կոնգրեսի որոշման դեպքում հետ կստանան իրենց գումարները»,-նշեց պաշտոնյան` հավելելով, որ լիահույս են` համակարգը կշարունակի գործել և արտահանողները խնդիրներ չեն ունենա:

Անդրադառնալով ԱՄՆ ալյումինե փայլաթիթեղ ներկրելիս ավելացված 10 տոկոս մաքսատուրքի խնդրին` Հովհաննես Ազիզյանը նշեց, որ այս հարցում ևս կարգավորման որոշակի մեխանիզմներ են գործում: «Քանի որ ալյումինե փայլաթիթեղը մեր արտահանվող ապրանքներից է, այս հարցը ևս քննարկել ենք: Մեզ տեղեկացրին, որ արդեն իսկ սահմանվել է հատուկ ընթացակարգ և այն նիստի շրջանակներում փոխանցվել է հայկական կողմին։Ընթացակարգի համաձայն, ամերիկյան կողմից ներմուծող ընկերությունները կարող են դիմել և, հիմնավորելով նման ապրանքն ավելի ցածր մաքսատուրքով ներմուծելու անհրաժեշտությունը, հնարավոր է ստանան նաև արտոնություն և լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքը չգանձվի»,-տեղեկացրեց փոխնախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում