Թուրք զինվորականները Սիրիայի Աֆրին քաղաքի գերեզմանատանը Թուրքիայում արգելված ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի հարյուրավոր անդամների գերեզմաններ են հայտնաբերել:
Բազմաթիվ զինյալների լուսանկարներով գերեզմանները հայտնաբերվել են Թուրքիայի զինված ուժերի և Սիրիայի ազատ բանակի (SAS) կողմից կիրակի օրը քաղաքը գրավելուց հետո:
Հիշեցնենք, որ Աֆրինում ռազմական գործողությունները Թուրքիան սկսել էր հունվարի 20-ին` YPG-ի զինյալների դեմ պայքարելու համար, որոնք, ըստ Անկարայի, արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճյուղն են և ձգտում են ինքնավարություն ստեղծել երկրի հարավ-արեւելքում: Բացի այդ, PKK-ն ընդգրկված է Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: