Թայվանում, Թայչժունի մանկապարտեզներից մեկում, տեսախցիկները սարսափելի տեսարան են արձանագրել. դաստիարակչուհին 18 ամսական աղջկան խփում է հատակին։ Տեսանյութը տարածվել է համացանցում։ Երեխայի ծնողները անմիջապես ոստիկանություն են դիմել։
Հաղորդվում է, որ 57-ամյա դաստիարակչուհուն նյարդայնացրել է երեխայի աղմուկը, և հարվածներով նա փորձել է լռեցնել փոքրիկին։
Ներկայումս դաստիարակչուհին հեռացված է, որոշվում է նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Մանկապարտեզը նույնպես տուգանվել է 300 հազար թայվանյան դոլարի չափով։ Երեխան լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն ներկայումս հիվանդանոցում բուժում է ստանում։