Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Նոր Պուտինը. Ինչ սպասել Հայաստանին

Ռուսաստանի նախագահի ընտրության արդյունքը հայտնի է, և այն ըստ էության հայտնի էր նույնիսկ ընտրությունից առաջ, պարզապես ինտրիգն այն էր, թե քանի տոկոս է գրանցվելու ՌԴ նախագահ Պուտինի անվան դիմաց: Այդ տոկոսը ներկայումս գրեթե 80 է, ինչը նշանակում է, որ Պուտինը գերազանցել է 2012-ի իր ցուցանիշը:

Սա ամենևին պատահական հանգամանք չէ՝ հենց 2012-ի համեմատությամբ, որովհետև դա նրա վերադարձի տարին էր, որը Ռուսաստանում ամենևին անհարթ չանցավ: 2011 թվականի Պետդումայի ընտրությունից հետո Ռուսաստանում տեղի ունեցան մի քանի խոշոր հանրահավաքներ, ծավալվում էր շարժում «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի դեմ: Պուտինը վերադառնում էր ահա այդ ֆոնին, և շատ փորձագետներ Պետդումայի ընտրությունից հետո ծավալվող այդ շարժման հետևում տեսնում էին իշխանության որոշ թևերի աջակցությունը՝ Պուտինի վերադարձի վրա ազդելու, այն թույլ չտալու, Մեդվեդևին պահելու համար:

Բանն այն է, որ Ռուսաստանի իսթեբլիշմենթում շահերի բախումն ու պայքարը ըստ էության ավելի են խորացել այս տարիների ընթացքում, ստացել են ավելի թեժ բնույթ, ինչը արտահայտվել է նույնիսկ կապիտալի վերադասավորման և վերաբաշխման կոշտ գործընթացներով: Այդ ամենի կատալիզատորի դեր են խաղացել աշխարհաքաղաքական դիմակայությունն ու ՌԴ հանդեպ պատժամիջոցները, Պուտինի հետ անմիջական առնչություն ունեցող շրջանակների հանդեպ պատժամիջոցները, տնտեսական կորուստները, ռեսուրսների սղությունը: Այս իրավիճակում, սակայն, Պուտինը հավաքում է ավելի շատ ձայն, մոտ 80 տոկոս: Ի՞նչ է դա, Պուտինի հաղթանակը իսթեբլիշմենթի նկատմամբ և նրա գերիշխանության հաստատո՞ւմը տարբեր թևերի վրա, թե՞ լրիվ հակառակը՝ այդ թևերն են կոնսենսուսի եկել Պուտինի թեկնածության հարցում, և այդ իսկ պատճառով այս անգամ Պուտինի ցուցանիշը շատ ավելի բարձր է, որովհետև բոլորն են աշխատել նրա օգտին:

Այս հարցերը իսկապես հետաքրքիր են՝ նկատի ունենալով այն, որ ՌԴ նախագահի ընտրության ըստ էության գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպիսին է լինելու պուտինյան այս Ռուսաստանը: Մի բան է, երբ Պուտինն է իր գերիշխանությունը հաստատել իշխանության բոլոր թևերի նկատմամբ և առավել մեծ հանրային լեգիտիմությամբ ճնշել նրանց, մեկ այլ բան է, երբ նրանք են պարզապես համաձայնության եկել Պուտինի ավելի մեծ լեգիտիմության հարցում, որովհետև դա նշանակելու է, որ Պուտինն իրականում ՌԴ այլևս լեգիտիմ նախագահ չէ, այլ իշխանության և կապիտալի կրող խոշոր թևերի գործակատար, որին կհեռացնեն ցանկացած պահի:

Անկասկած է, որ այս խնդիրները հայաստանյան դիտանկյունից հետաքրքիր են Հայաստանի վրա ռուսական ազդեցության շոշափելի ծավալների պատճառով, թեև ամեն ինչից զատ՝ Ռուսաստանը տարածաշրջանային խոշոր խաղացող է, և ամեն դեպքում հույժ կարևոր է, թե այդ խաղացողը ինչ է իրենից ներկայացնում, և ինչ է հնարավոր սպասել, ու ամենակարևորը՝ ումից է հատկապես պետք սպասել որևէ բան՝ Պուտինի՞ց, թե՞, օրինակ, «Գազպրոմ»-ից կամ «Ռոսնևտ»-ից, կամ ռուսական տնտեսական, ռազմարդյունաբերական որևէ շրջանակից:

Թվում է, թե 80 տոկոսանոց Պուտինը նշանակում է առավել հնչեղ պատասխան Արևմուտքին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը կշարունակի կոշտ դիմակայությունը: Մյուս կողմից, սակայն, նաև այստեղ է հարցը, թե ինչ է իրենից ներկայացնում այդ 80 տոկոսը, և Պուտինը, այսբերգի տեսանելի մասը լինելով, ի՞նչ կա այսբերգի անտեսանելի մասում, և արդյո՞ք Պուտինի առերևույթ կոշտ գծով հանդերձ՝ այսբերգի անտեսանելի մասում տեղի չեն ունենա առավել դյուրահալ գործընթացներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում