Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Անկարան կշարունակի պնդել, որ վերադարձվեն Ադրբեջանի օկուպացված տարածքները. Ամանդա Փոլ

Ցանկացած երկիր կարևոր է իր հարևանի համար՝ առաջին հերթին անվտանգության և կայունության տեսանկյունից, և այս իմաստով Հայաստանն ու Թուրքիան բացառություն չեն: Ակնհայտ է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի ողջ տարածաշրջանի վրա՝ կայունություն և անվտանգություն բերելով Հարավային Կովկասին, դուռ բացելով ավելի խոր տարածաշրջանային համագործակցության համար, խթանելով առևտրի զարգացումը: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանն այսօր հեռու է Թուրքիայի առաջնահերթություններից: Անկարան այս օրերին կենտրոնացած է այլ խնդիրների վրա: Թուրքիայի առաջնահերթություններն են, օրինակ, Սիրիայի հակամարտությունը, 2019 թ. կայանալիք նախագահական ընտրությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն տվեց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու Հայաստանի նախագահի որոշման մասին:

Փորձագետի կարծիքով՝ Թուրքիան չի փոխի իր մոտեցումը Հայաստանի հետ հարաբերություններին և կշարունակի պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի Ադրբեջանի համար ցանկալի տարբերակով:

Ամանդա, հայթուրքական արձանագրությունները չեղարկելու Հայաստանի նախագահի որոշումը անակնկա՞լ էր Ձեզ համար: Պե՞տք է արդյոք սպասենք պատասխան Թուրքիայի կողմից:

Արձանագրությունների չեղարկումը մեծ անակնկալ չէր, քանի որ Հայաստանի կառավարությունը նախկինում խոսել էր դրա մասին՝ պարբերաբար հայտարարելով, թե Թուրքիան չի կարող հավերժ պատանդ պահել արձանագրությունները: Իհարկե, ժամանակի ճիշտ ընտրության հանգամանքն էլ այստեղ կա, քանի որ այդ որոշումը նախորդեց պետության կառավարման համակարգի փոփոխությանը և նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի ավարտին: Անկարան այս օրերին կենտրոնացած է այլ խնդիրների վրա: Այդուհանդերձ, Թուրքիան պարբերաբար հայտարարել է, որ հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Կողմերից յուրաքանչյուրը մյուսին է մեղադրում հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողելու համար:

Մինչ Հայաստանը պնդում է, որ Թուրքիան խափանեց գործընթացը՝ առաջ քաշելով նախապայմաններ Ղարաբաղի հարցում և պնդելով, որ Հայաստանը վերադարձնի Ադրբեջանի որոշ օկուպացված շրջաններ, Անկարան հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը, 2010 թ. որոշմամբ, առաջ քաշեց հավելյալ նախապայմաններ և սահմանափակող կետեր, և դա խափանեց գործընթացը:

Ի՞նչ վիճակում են այսօր հայթուրքական հարաբերությունները:

– «Առաջին ուղու դիվանագիտության», այսինքն՝ պաշտոնական հարաբերությունների տեսանկյունից որևէ էական բան տեղի չի ունենում: Սակայն երբ նայում ենք «երկրորդ ուղու»՝ ոչ պաշտոնական, ժողովրդական դիվանագիտության ջանքերին, այս մակարդակում մարդիկ դեռևս ակտիվ են, և սա շատ կարևոր է, որովհետև քանի դեռ քաղաքական գործիչները հակասությունների մեջ են, շարունակում են իրականացվել նախաձեռնություններ՝ իրականացվում են վստահության կառուցման մի շարք միջոցառումներ՝ ամրապնդելու ժողովրդական կապերը, խթանելու համագործակցությունը քաղաքացիական հասարակությունների միջև և այլն:

Թուրք պրոֆեսոր Յելդա Դեմիրաղը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պետք չէ Թուրքիային և այս արձանագրությունները նշանակություն չունեն Թուրքիայի համար: Համաձա՞յն եք նրա հետ: Ի՞նչը կարող է մեծացնել Հայաստանի կարևորությունը Թուրքիայի համար:

– Ես մասնակիորեն կհամաձայնեի նրա հետ, որովհետև ամեն դեպքում ցանկացած երկիր կարևոր է իր հարևանի համար: Տվյալ երկիրը կարևոր է իր հարևանության և սահմանակից շրջանների համար՝ անվտանգության և կայունության տեսանկյունից: Ակնհայտ է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի ողջ տարածաշրջանի վրա՝ կայունություն և անվտանգություն բերելով Հարավային Կովկասին: Այն դուռ կբացի ավելի խոր տարածաշրջանային համագործակցության համար, կխթանի առևտուրը և այլն: Այնուամենայնիվ, Հայաստանն այսօր հեռու է Թուրքիայի առաջնահերթություններից: Անկարայի առաջնահերթություններն են, օրինակ, Սիրիայի իրադարձությունները և 2019 թ. կայանալիք նախագահական ընտրությունները:

Ո՞րն է հայթուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը: Հնարավո՞ր է նորմալացնել հարաբերությունները՝ առանց լուծելու ցեղասպանության խնդիրը:

– Առանցքային խնդիրն այն է, որ երկկողմ հարաբերությունները առաջնահերթություն չեն ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Հայաստանի համար: Ավելին, երկու կողմերն էլ ճնշումների են ենթարկվում այլ խաղացողների և միջնորդների կողմից՝ առաջ քաշելով նախապայմաններ:

Ի՞նչ իրավիճակում Թուրքիան կարող է փոխել իր մոտեցումը Հայաստանի հետ հարաբերություններին, մի մոտեցում, որը Երևանն անվանում է նախապայմանների քաղաքականություն:

– Դժվար թե Թուրքիան փոխի իր մոտեցումը հարաբերությունների կարգավորման հարցին: Դա նշանակում է, որ Անկարան կշարունակի պնդել, որ առաջընթաց լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և մասնավորապես ազատագրվեն Ադրբեջանի օկուպացված տարածքները: Երբ խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, այսօրվա Թուրքիան առաջին հերթին պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Թուրքիան բազմիցս կրկնել է այս միտքը, և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ադրբեջան կատարած իր վերջին այցի ընթացում ևս մեկ անգամ ընդգծեց՝ «Ադրբեջանի ցանկացած սպառնալիք մեր սպառնալիքն է: Միջազգային հանրությունը և կառույցները պետք է շարունակեն ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում