Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Կոնգրեսականները և Հայ դատի հանձնախումբը ողջունում են Արցախի նախագահի այցը Միացյալ Նահանգներ

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն նշանավոր դերակատարություն կունենա Արցախ-ԱՄՆ հարաբերությունների համար: Այդ մասին Կոնգրեսում տեղի ունեցած Բակո Սահակյանի և կոնգրեսականների  հանդիպման արդյունքներն ամփոփելիս նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը՝ ավելացնելով, որ Բակո Սահակյանի այցն Բաքվի՝ ԱՄՆ-ի խնդրանքին ուղղված ակնհայտ էր մերժում, քանի որ ադրբեջանական կողմը հորդորել էր ԱՄՆ վարչակազմին հրաժարվել Արցախի հետ երկխոսությունից:  «Արցախի նախագահի այցը նաև փաստում է ԱՄՆ-ի ու Արցախի հավատարմությունը՝ միակ կենսունակ խաղաղության ուղուն»,– ասել է Արամ Համբարյանը:

Իր հերթին, կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն կարևորել է երկխոսության նկատմամբ արհեստական խոչընդոտների վերացումը և ընդգծել Արցախ մեկնելու անհրաժեշտությունը: «Երբ մենք նախորդ սեպտեմբերին Հայաստանում էինք՝ մենք վարչակազմի կողմից համոզվել էինք, որպեսզի չմեկնենք Արցախ, ինչը կարծում եմ, շատ սխալ էր: Այցելություններն Արցախ շատ կարևոր են, անգամ այն պարագայում, որ ԱՄՆ-ը չի ճանաչել նրա անկախությունը»,- ասել է նա: Միաժամանակ, կոնգրեսական Փալոնեն կարևորել է ԱՄՆ-ի կողմից Արցախին ցուցաբերվող օժանդակությունը և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված Ռոյս-Էնգել զույգի առաջարկությունների իրականացումը:

Մեկ այլ կոնգրեսական Ջեքի Սփայերը նշել է, որ այս տարի գլխավորելու է Կոնգրեսի պատվիրակությունը Հայաստան և Արցախ այցելելու համար, որպեսզի բոլորին օգնի հասկանալ և գնահատել, թե ինչ մեծ ու բարգավաճ երկիր է Արցախը և որքան կարևոր է ճանաչել նրան որպեսի Հայաստանի մաս:

Իր հերթին, կոնգրեսական Ադամ Շիֆը ևս կարևորել է Ռոյս-Էնգել զույգի առաջարկությունների իրականացումը: «Դրանք, իհարկե, աջակցություն են ստանում Հայաստանի ու Արցախի կողմից, բայց Ադրբեջանը դրանք մերժում է, որը մշտապես եղել է ագրեսոր և պատերազմող: Այս պարագայում Ադրբեջանը կարող է նոր պայթյուն առաջացնել տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է միլիոնավոր դոլարներ ծախսել սպառազինություն ձեռք բերելու համար: Սեփական երկրում չունենալով վստահություն՝ կա մեծ հավանականություն, որ նա կգնա այդ քայլին: Մենք պետք է պնդենք խաղաղությունը և զսպենք նրանց, ովքեր փորձում են խախտել այն»,– ասել է Շիֆը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում