Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռուսական ընկերությունների անորակ հավաստագրերը շուկայում խնդիրներ են առաջացնում․ ինչի են բախվում հայ տնտեսվարողները

Ռուսական մի շարք ընկերություններ հայաստանյան սնունդ արտադրող կազմակերպություններին սննդի անվտանգությունը հավաստող անորակ հավաստագրեր են տրամադրում․ մասնավորապես, ռուսական ընկերություններ կան, որոնք էժանագին սերտիֆիկատներ են վաճառում՝ նույնիսկ չայցելելով կազմակերպություն և չտեսնելով, թե տվյալ ապրանքի արտադրությունն ինչ պայմաններում է իրականացվում, իսկ հայաստանյան ընկերություններն էլ այդ էժան հավաստագրերը ձեռք են բերում, և անգամ ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում կարողանում են արտադրություն կազմակերպել ու արտահանել Ռուսաստան:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը վստահեցնում է, որ այս խնդիրն առկա է ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում, որի արդյունքում էլ բազմաթիվ խնդիրներ են առաջանում շուկայում։

Պիպոյանի պնդմամբ՝ այսօր 50-60 հազար դրամով այս կամ այն տնտեսվարողը կարողանում է սերտիֆիկատ ձեռք բերել և սա այն դեպքում, երբ անվտանգության ցուցանիշների փորձաքննության գինը 150․000 դրամ է, ինչն իր հերթին հուշում է, որ առանց անվտանգության ամբողջ սպեկտորը ստուգելու՝ սերտիֆիկատ է տրամադրվում։

«Եթե ՀՀ-ն իր իսկ պետական կառույցի կողմից տրամադրած սերտիֆիկատի այսպես ասած՝ «պոչին չնստի», անվտանգությունը չստուգի և չերաշխավորի, որ Հայաստանից տրված սերտիֆիկատն էականորեն տարբերվում է Ռուսաստանի պատկան կառույցի կողմից տրված սերտիֆիկատից, ապա չի կարող կասկածի տակ առնել ռուսական կողմի տրամադրած սերտիֆիկատը․ մենք պետք է ցույց տանք, որ մեզ համար սա կարևոր խնդիր է, այսինքն, մեր համապատասխան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն և ապացուցեն, որ մոնիտորինգի միջոցով հայտնաբերել են խախտումները, լուծել են այդ խնդիրները, այդ սերտիֆիկատը տվողներին զրկել են լիազորություններից և այսքանից հետո նոր պահանջ ներկայացնեն գործընկեր պետություններին՝ նույն քայլերն իրականացնել իրենց երկրում կամ մեզ մոտ իրականացված մոնիտորինգի հիման վրա արձանագրված խախտումը հիմք ընդունելու պահանջ ներկայացնի Ռուսաստանին, որովհետև նույն տրամաբանությամբ Ռուսաստանը շատ հանգիստ կարող է ասել՝ ներողություն, էդ ո՞նց է ստացվում, որ ձեր մոտ խախտումները թողած, եկել ու մեզանից եք պահանջում ինչ-որ բան անել․ երկխոսության ընթացքում այս կամ այն կողմը կարող է շահող դուրս գալ, եթե սկսել է իր մոտ առկա խախտումների վերացումից:

Մենք ունենք սերտիֆիկատ տրամադրող 5-6 մարմին ու մենք պետք է սկսենք մեզանից, հետո նոր Ռուսաստանին պահանջ ներկայացնենք, իսկ մենք դեռ մեր խախտումները չենք սկսել շտկել, մինչդեռ սա օրակարգային հարց պետք է լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Բաբկեն Պիպոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում