Monday, 06 05 2024
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է

Գրտնակն առել՝ գրտնակելով իր համար ճանապարհ է հարթում. Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ ԵՊՀ խորհրդի կազմում

Երևանի պետական համալսարանին հատուկ կարգավիճակ տալու արդյունքում Սերժ Սարգսյանին կհաջողվի նախագահի լիազորությունների ավարտից հետո էլ մնալ մայր բուհի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում։ Սերժ Սարգսյանին այդ պաշտոնում մնալու համար կարող էր խոչընդուտել «Բարձրագույն կրթության մասին» օրենքով նախատեսվող փոփոխությունները, որով սահմանվում է, որ բուհերի կառավարման խորհրդի կազմում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող լինել։ Սակայն վերջին պահին նախագծում փոփոխություններ են արվել և սահմանվել է, որ միայն ԵՊՀ-ի դեպքում կարգավիճակի և կառավարման առանձնահատկությունները սահմանելու է կառավարությունը։ Այսինքն՝ միայն ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ է շնորհվելու, որը թույլ կտա, որ կառավարման խորհուրդը ղեկավարի քաղաքական դեմք։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքերով՝ այստեղ դեռևս միանշանակ հնարավոր չէ խոսել փոփոխության մասին, քանի որ կառավարությունը դեռևս չի սահմանել ԵՊՀ-ին բացառիկ կարգավիճակ տալու հանգամանքը։ «Այս պահի դրությամբ, մենք դրա մասին կարող ենք խոսել որպես ենթադրություն։ Հնարավոր է սահմանվի, որ ԵՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահը կարող է լինել քաղաքական ուժի ներկայացուցիչ, հնարվոր է՝ ոչ։ Բայց ուշագրավ էր այս փոփոխությունը։ Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ շատ լավ կլինի, որ բուհերի խորհուրդներում քաղաքական պաշտոնյաներ չլինեն, որ բուհն իր գործունեության մեջ ազատ զգա։ Երբ որ քաղաքական դեմքեր են, կամ երկրի առաջնորդը, բուհը որոշակիորեն կաշկանդվում է։ Հակառակ տեսակետը պնդողները նշում են, որ լավ է, որ քաղաքական դեմք է բուհի խորհրդի նախագահը, քանի որ բուհը մշտապես կարևորվում է և ուշադրության կենտրոնում է։ Մինչդեռ, իմ կարծիքով, բուհը չպետք է այդ ձևով ուշադրության կենտորում լինի։ Ուշադրության կենտրոնում լինելու համար պետք է բուհը նորմալ ֆինանսավորել։ Սա է լավագույն ձևը»,- ընդգծեց Սերոբ Խաչատրյանը։

Կրթության փորձագետի խոսքերով՝ առաջին հայացքից բուհի կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնն այդքան կարևոր չէ, բայց միայն այն փաստը, որ հատուկ երկրի առաջին դեմքի համար նախագծում փոփոխություն է արվում, արդեն խոսում է այն մասին, որ այդ պաշտոնը բավականին կարևոր է։ «Բայց կարող է խորհրդում լինեն մարդիկ, որոնց միջոցով էլ տվյալ անձը կարող է հեռվից կառավարել խորհուրդը։

Այսինքն՝ այդ պաշտոնը ավելի շատ սիմվոլիկ բնույթ է կրում, որը, ինչ-որ տեղ, նաև կաշկանդող բնույթ ունի։

Կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի խոսքերով՝ շատ անհասկանալի է ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու գաղափարը։ Բացի այդ, ուշագրավ է նաև այն փոփոխությունը, որ բուհերի խորհուրդների կազմը հաստատվելու է ՀՀ վարչապետի կողմից։ «Սա տրամագծորեն հակառակ պրոցես է բուհերի ինքնավարության հետ կապված և այն գործընթացի, որը նախատեսվում էր այս նախագծով։ Նախագծով, ըստ էության, պետք է ապաքաղաքականացվեին բուհերը»,- ասաց տիկին Բախշյանը՝ հավելելով, որ քաղաքացիական հասարակություն ունենալու համար ուսանողների դերակատարությունը չափազանց կարևոր է։ Ուսանողները պետք է սովորեն ապաքաղաքականացված բուհում, որպեսզի քաղաքացիական ազատություններ ունենան և կարողանան ճիշտ դրսևորվել քաղաքացիական դաշտում։ Իսկ քաղաքականացված բուհում ուսանողների ազատ կարծիքը խեղդում են և ուղղորդում դեպի իշխանություն, որը չափազանց վտանգավոր և հակաժողովրդավարական քայլ է։ «Սահմանադրությունը աջ ու ձախ խախտում են, գցում ոտքերի տակ։ Մենք երկրի նախագահ ենք ընտրել մեկին, որը վերջին 6 տարում անընդմեջ ՀՀ քաղաքացի չի եղել, հիմա նույն պրոցեսն է գնում։ Այսինքն՝ ամեն պահի իշխող քաղաքական մեծամասնությունը գնում է միայն իրեն նպատակահարմար ճանապարհով։ Ինչ կապ ունի Սահմանադրությունը, օրենքը, կարգը, իրավունքը։ Սերժ Սարգսյանը գրտնակն առել՝ գրտնակելով իր համար ճանապարհ է հարթում։ Բարձրագույն կրթության մասին օրենքում կատարվող փոփոխությունները ևս նպատակ են հետապնդում հարմարեցնել ամեն ինչ իրեն։ Ամեն ինչ կարել վարչապետի հագով, որը շատ վտանգավոր բան է»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը։

Նշենք, որ անցած տարի դեկտեմբերի 25-ին, երբ Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ում մասնակցել էր կառավարման խորհրդի նիստին, հայտարարել էր, որ անկախ ամեն ինչից, ԵՊՀ-ում և Շախմատի ֆեդերացիայում ստանձնած պաշտոններից չի հրաժարվելու, և դրանից հենց անմիջապես հետո նախագծում փոփոխություններ էին արվել։ Սակայն հիմա ԵՊՀ-ի կայքում Սերժ Սարգսյանի խոսքը խմբագրվել է, և առկա տեքստում Սերժ Սարգսյանի՝ ԵՊՀ-ի խորհրդում մնալու վերաբերյալ որևէ բառ չկա։ Ըստ էության այս խմբագրումը կատարվել է՝ իբր ցույց տալու, որ Սերժ Սարգսյանի և նախագծում կատարված փոփոխության միջև ոչ մի ընդհանուր բան չկա, պարզապես զուգադիպություն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում