Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Երկու դեմ և յոթ օր Արմեն Սարգսյանի համար

Նախագահի խորհրդարանական առաջին ընտրությունը չանցավ առանց ընտրական, այսպես ասած, ինտրիգի, թեև թվում էր, որ թե՛ ընտրության ֆորմատը, թե՛ ուժերի դասավորությունը, թե՛ մեխանիզմը, ու նաև հանգամանքը, որ դրված է ընդամենը մեկ թեկնածություն, պետք է որ հանեին բոլոր ինտրիգները, իմաստազուրկ դարձնեին դրանք: Խոշոր հաշվով, իհարկե, Արմեն Սարգսյանի համար, նրան առաջադրած Սերժ Սարգսյանի համար ամենևին էական չէր մեկ ձայն ավելին կամ պակասը, խնդիրը մեկ փուլն էր և «ընդարձակ մեծամասնությունը», որի ակնկալիքը շաբաթներ առաջ հայտնել էր Սերժ Սարգսյանն ԱԺ Խորհրդի անդամների հետ հանդիպմանը: Սակայն, առաջին հայացքից մանր թվացող ինտրիգը իրականում կարող է լինել այն մանրուքը, որի մեջ սովորաբար լինում է սատանան: Ի դեպ, դա անգլիացիների խոսքն է, որոնց միջավայրից էլ գալիս է Հայաստանի չորրորդ նախագահը: Իսկ ինտրիգն այն էր, որ քվեարկությանը եղել է, փաստորեն, երկու «ավելորդ» դեմ ձայն: Արմեն Սարգսյանի օգտին քվեարկել է 90 կողմ և 10 դեմ:

Բանն այն է, որ նրա թեկնածությունը պաշտպանել են թե՛ իշխող ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, թե՛ նաև «Ծառուկյան» խմբակցությունը: Դեմ քվեարկելու մասին հայտարարել է միայն «Ելք»-ը: Բայց «Ելք»-ն ունի 9 պատգամավոր, որոնցից մեկն էլ՝ Էդմոն Մարուքյանը, չի քվեարկել, որովհետև բացակայել է Հայաստանից: Ստացվում է, որ «Ելք»-ը կարող էր ապահովել ընդամենը 8 դեմ: Ո՞ր խմբակցությունից և ովքեր են եղել մյուս երկու դեմ քվեարկողները, եթե, իհարկե, դիտարկենք այն կանխավարկածը, որ «Ելք» դաշինքն ապահովել է իր բաժին բոլոր ութ «դեմ»-երը:

Ի վերջո, նախօրեին Գագիկ Հարությունյանի Բարձրագույն դատական խորհրդի թեկնածության մասով քվեարկությունը ցույց տվեց, որ «Ելք»-ի առումով էլ կարող են լինել «դեմային ամբողջականության» առնչությամբ կասկածներ: Այդուհանդերձ, առաջնորդվելով ընդամենը երկու «ավելորդ» «դեմ»-ի կանխավարկածով, հնարավոր է թերևս փաստել, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստացավ որոշակի «նախազգուշական» մեսիջներ: Բացառված չէ, որ նաև դրա ազդեցությունն էր պատճառը, որ ընտրության արդյունքից հետո պատգամավորներին շնորհակալություն հայտնելիս, Արմեն Սարգսյանի դեմքին մտահոգությունն էր ավելի շատ, տպավորությամբ, թե նա, կարծես թե, հենց այդ պահին՝ ընտրության արդյունքը հայտարարելուց հետո միայն ամբողջապես պատկերացրեց, թե ինչ բարդ փուլ է սկսվել իր համար:

Արմեն Սարգսյանի թեկնածությունը, մեծ հաշվով, այնպիսին էր, որ կարծես թե նրան զերծ էր պահում խոշոր հարվածներից, չտալով դրա առիթները: Ամենախոշորը, թերևս, քաղաքացիության խնդիրն է, որում, սակայն, առկա ինտրիգը դեռևս ամենևին չի նշանակում, որ նրան ուղղված մեղադրանքները կամ կասկածները հաստատված են: Այդ խնդիրը կամ ինտրիգը, անշուշտ, դեռևս կզարգանա և, հետաքրքիր է, թե ինչ անակնկալներ կարող են պատրաստված լինել այստեղ ոչ միայն Արմեն Սարգսյանի համար, այլ գուցե հենց Արմեն Սարգսյանը կարող է պատրաստած լինել անակնկալներ: Ընդհանուր առմամբ, չլինելով խոցելի խոշոր հարվածների տեսանկյունից, Արմեն Սարգսյանը թերևս կենթարկվի պարբերական մանր հարվածների, և երկու «ավելորդ» «դեմ»-ը ուղղակի դրա խորհրդանշական ազդանշանն էին Ազգային Ժողովի քվեարկության փաթեթում: Մյուս կողմից, այստեղ, անշուշտ, Սարգսյանի համար պետք է որ չլինի որևէ անսպասելի բան:

Համենայնդեպս, դա արդեն կլինի տարօրինակ, դա կնշանակի, որ մինչև համաձայնություն տալը շփվելով քաղաքական, իշխանական, հանրային սփյուռքյան, արցախյան բազմաթիվ ուղղություններով, Արմեն Սարգսյանը չի հասկացել կամ պատկերացրել ամենաառանցքայինը՝ Հայաստանի իշխանությունը հայտնվել է ներքին լարման ու դիմակայության մի գերակտիվ փուլում, և դրա ընթացքում կուտակվող լիցքերը չեզոքացնելու, այսպես ասած՝ շանթարգելային էֆեկտ ստանալու համար է նաև Հայաստանում ներդրվել կառավարման խորհրդարանական մոդելը, պատասխանատվության, իշխանության և ուժի այսպես ասած՝ ապակենտրոնացված մեխանիզմով: Դա նշանակում է, որ Արմեն Սարգսյանը դառնալով Հայաստանի նախագահ, միաժամանակ ստանում է թե՛ հարված հասցնելու հնարավորություն, թե՛ հայտնվում է հարվածի ենթակա թիրախի դերում: Սակայն հազիվ թե Սարգսյանի համար այդ հանգամանքը լինի անակնկալ, ինչի մասին վկայում են այս օրերին նրա արած հայտարարությունները, մասնավորապես այն մասին, որ ինքն ապավինելու է «խոսքի ուժին»:

Բանն այն է, որ դա լինելու է Արմեն Սարգսյանի գլխավոր հաղթաթուղթը, և Սարգսյանը գործնականում միայն դրանով կարող է կենսունակ լինել ներհամակարգային դիմակայության, այսպես ասած, ինստիտուցիոնալացման ներկայիս փուլում: Ըստ այդմ, Սարգսյանը թերևս գիտե, թե որտեղից է երկու «ավելորդ» «դեմ»-ը և, ըստ ամենայնի, պետք է տեսանելի ապագայում սպասել պատասխանի: Ընդ որում բացառել պետք չէ, որ պատասխանը կլինի այն յոթ օրերի ընթացքում, երբ Հայաստանում Սերժ Սարգսյանի չի լինի թե՛ նախագահ, թե՛ հասցրած չի լինի դառնալ վարչապետ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում