Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

01/III/2008թ․–10. ինչպե՞ս գեներալ Մանվելը «դավաճանեց» Լևոն Տեր-Պետրոսյանին

Ուղիղ տաս տարի առաջ` 2008-ի փետրվարի 22-ին, Ազատության հրապարակ է գալիս և Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանն է միանում գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։ Ավելի ուշ տեղեկություններ են ստացվում, որ շարժմանն են միացել ևս յոթ պատգամավորներ՝ ՀՀԿ-ից Մանվել Ղազարյանը, Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Արմեն Մխիթարյանը, իսկ ԲՀԿ-ից՝ Կարո Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանն ու Տիգրան Ստեփանյանը։ Գագիկ Ջհանգիրյանը և բոլոր այս գործիչները ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շրջապատից էին: Հետընտրական առաջին իսկ հանրահավաքից` առաջին նախագահի կողքին է եղել ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը: Սակայն հատկապես Գագիկ Ջհանգիրյանի Ազատության հրապարակում հայտնվելուց հետո բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ Երկրապահի վերնախավն անցել է Տեր-Պետրոսյանի կողմը: Այս սցենարն ամբողջովին տեղավորվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի` իշխանության ռեսուրսները փոշիացնելու մարտավարության մեջ:

Մյուս կողմից` առաջին նախագահը չափազանց մեծ կարևորություն էր տալիս Երկրապահի գործոնին ու նույնիսկ Ազատության հրապարակում հավաքված բազմահազար ցուցարարներից պահանջեց վանկարկել Մանվել Գրիգորյանի անունը: Տեր-Պետրոսյանի այս քայլը միանշանակ չընդունվեց նույնիսկ տաս տարի առաջ, որովհետև ստացվում էր` շարժման առանցքը ոչ թե քաղաքացին է, այլ` մի գեներալ, որի կերպարն ամենևին էլ չի ասոցացվում դեմոկրատիայի կամ քաղաքացիականության հետ: Մանվել Գրիգորյանն, իհարկե, այդպես էլ հրապարակ չեկավ, ինչը շատերին հիմք տվեց նրան մեղադրել դավաճանության, անգամ` Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալության մեջ:

Իրականությունն այն է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը ընտրություններից հետո` մինչև փետրվարի 24 լույս 25-ի գիշերը, մի քանի հարյուր երկրապահների հետ միասին, եղել է Արշակունյաց փողոցում` ԵԿՄ կենտրոնական գրասենյակում: Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետընտրական պայքարն ուներ, այսպես կոչված, ռեսուրսային բնույթ: Այդ պայքարում առանցքային դեր էր վերապահված ԵԿՄ-ին և Մանվել Գրիգորյանին, ով այդ ժամանակ նաև պաշտպանության փոխնախարար էր:

Գեներալ Մանվելը, կարելի է ասել, եռակի ճնշման տակ էր: Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանն ուզում էին, որ նա ու Երկրապահը հրապարակային հայտարարության մակարդակում սատարի իրենց, Ռոբերտ Քոչարյանն ակնկալում էր, որ Մանվելի ջոկատները կրակեն ժողովրդի վրա: Ստեղծված իրավիճակում Մանվել Գրիգորյանը թերևս կայացրեց ամենախելամիտ որոշումը, ինչի շնորհիվ Հայաստանը զերծ պահեց ավելի մեծ արյունահեղությունից. նա գնաց տուն: Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի թիմերում գեներալի քայլը համարեցին դավաճանություն. նա դադարեց հերոս ընկալվել Ազատության հրապարակում, միևնույն ժամանակ` ազատվեց փոխնախարարի պաշտոնից:

Տարիներ անց Մանվել Գրիգորյանը նշել է, որ Երևանը Ֆիզուլին կամ Աղդամը չէր, որ ինքը միջամտեր ներքաղաքական զարգացումներին: Այնուամենայնիվ, փետրվարի 25-ի լուսաբացն որոշակիորեն բեկումնային եղավ գործընթացի համար:

Գեներալ Մանվելի «հանձնվելուց» հետո իշխանությունները սկսեցին Տեր-Պետրոսյանի հարթակի գործիչների զանգվածային ձերբակալությունները: Իշխանությունը նախապատրաստում էր Ազատության հրապարակի «գրոհը», ինչին պատրաստ չէր «թավշյա հեղափոխության» սցենարով շարժվող Լևոն Տեր-Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում