YouTube-ի ղեկավարությունը թարմացրել է երաժշտական ալիքներին բաժանորդագրվելու կանոնները։ Այս մասին հայտնում է TJ-ը։
Համաձայն նոր քաղաքականության՝ վիդեոհոսթինգի օգտատերերն ավտոմատ կերպով դուրս կհանվեն ոչ պաշտոնական երաժշտական ալիքներից։ Դրա փոխարեն YouTube-ի ալգորիթմները կբաժանորդագրեն երաժշտության սիրահարներին արտիստների հիմնական ալիքներին։
Պաշտոնական էջում կհավաքի ողջ երաժշտական կոնտենտը մնացած պրոֆիլներից։ Օգտատերերը ծանուցում կստանան, եթե նրանց բաժանորդագրությունների հետ որևէ ավտոմատ փոփոխություն լինի։
Վիդեոհոսթինգի քաղաքականությունում ուղղումները կապված են հարթակի ներսում նոր հոսքային Remix ծառայության գործարկման հետ, որը տեղի կունենա 2018 թվականի մարտին։