Facebook ընկերությունը մշակում է երկու խելացի-բարձրախոս, որոնց գովազդը կկայանա ընթացիկ տարում: Այս մասին հաղորդում է DigiTimes ռեսուրսը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին:
Սարքը կունենա Aloha և Fiona ծածկագրային անվանումը: Նրանք կունենան 15 դյույմանոց սենսորային էկրան, ինչը թույլ կտա հարազատների և ընկերների հետ շփվել տեսակապի ռեժիմում և փոխգործակցել տարբեր վեբ-ծառայությունների միջոցով՝ առաջին հերթին հենց Facebook-ի:
Հայտնի է, որ Aloha մոդելը կտիրապետի ավելի շատ գործառույթների: Մասնավորապես՝ կունենա օգտատերերին դեմքով ճանաչելու հնարավորություն: Այս սարքը մուտք կգործի շուկա Portal անվանումով:
Ինչպես սպասվում է՝ սարքը կներկայացվի հուլիսից ոչ ուշ: