Կոտայքի մարզի Նոր Հաճն-Նոր Արտամետ ավտոճանապարհին՝ ջրանցքի մոտակայքում փետրվարի 17-ին հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այրվել են ոչ բնակելի վագոն տնակի փայտե ներքին հարդարանքը (մոտ 60 քմ), տնակում պահեստավորած մոտ 100 փայտե արկղ և խոտածածկույթ (մոտ 600 քմ):