Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ իր հրաժարականի հայտարարության առթիվ ԱԺ դահլիճում հնչած ծափահարությունները վերաբերում էին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանին, որն իրենից հետո զբաղեցնելու է այդ պաշտոնը:
Նշենք, որ Հրայր Թովմասյանը նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ, որից հետո նրա թեկնածությունը առաջադրվելու է ՍԴ նախագահի պաշտոնում: Ներկայիս նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը լրանում է մարտի 23-ին և նա հեռանում է այդ պաշտոնից: Այսօր Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացրեց պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: