Եվրոպայի տարածքում կրիպտոարժույթների օգնությամբ լվացվել է 4.1-5.5 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուայնրայթը BBC-ի հետ հարցազրույցում։
«Մենք նկատում ենք զգալի աճ և չափազանց անհանգստացած ենք դրանից։ Դրանք բանկեր չեն, որոնք գտնվում են կարգավորիչ մարմնի վերահսկողության տակ, և ոստիկանությունը չի կարող հետևել այդ փոխանցումներին։ Նույնիսկ հայտնաբերելով այդ տարանցումների անօրինական բնույթը՝ մենք ոչ մի կերպ չենք կարող դրանք արգելակել»,-ասել է նա։
Իրավապահների տվյալներով՝ փողերի լվացումը տեղի է ունենում Bitcoin-ի փոքր խմբաքանակների գնման և տարբեր հասցեների միջև դրանց բազմակի վերաուղարկումների ուղիով, ինչը խճճում է հետքերը։
Եվրոպոլի հայտարարությունը հնչել է եվրոպական իշխանությունների բազմաթիվ կոչերի ֆոնին՝ անցնելու կրիպտոարժույթների օրենսդրական կարգավորման։