Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում այսօր` փետրվարի 13-ին, «Սասնա ծռեր» խմբի գործով նիստին պաշտպանների մեծ մասը չէին ներկայացել դատարան: Նշենք, որ փաստաբանները գործադուլ են անում եւ այդ պատճառով չէին մասնակցում նիստին` ի նշան նոր Դատական օրենսգրքի նախագծով նախատեսված փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կիրառվող 100 հազար դրամի չափով տուգանքի: