Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 7-ին, հետաձգվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը՝ փաստաբանների չներկայանալու պատճառով:
Նշենք, որ այսօր փաստաբանները մեկօրյա բողոքի ակցիա են անցկացնում պահանջելով ՀՀ Ազգային ժողովից հանել դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները և քննարկումներ կազմակերպել այդ հարցի շուրջ: