ԱՄՆ Օհայո նահանգի Մեդինա քաղաքից Քեթի Լիպոլդը հայտարարել է, որ լուսանկարչուհին իրենց ստորացրել է։ Բանն այն է, որ վերջինս նկարների մշակման ժամանակ զույգի մարմինների ծավալները զգալի նվազեցրել է։ Քեթին ֆոտոսեսիա էր պատվիրել՝ ի հիշատակ նշանադրության և դիմել պրոֆեսիոնալ լուսանկարչուհի Լինդա Սիլվեստրիին։ Աղջիկն աշխատանքի համար վճարել է 600 դոլար, սակայն արդյունքը, իր կարծիքով, եղել է նողկալի։
«Դա այն չէ, ինչ սպասում էի։ Նա մեզ լուսանկարներից մեկում նիհարեցրել է 13-ական կգ-ով»,-ասել է Քեթին։
«Մենք նման բան չէինք խնդրել, այդ իսկ պատճառով վիրավորական է եղել։ Ասես այդ լուսանկարները բավականին լավը չեն եղել՝ դրանց հանգիստ թողնելու համար»,-ասել է նա։
Քեթին լուսանկարչուհուն չի տվել դեռևս չվճարված 150 դոլարը։