Monday, 06 05 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում են․Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի՝ հունվարի 18-ին Կրակովում կայացած հանդիպումը: Նրա խոսքով՝ այս և նման հանդիպումները խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը և տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանող կարևոր գործոն են:

«Մենք կարևորում ենք և չենք կիսում այն կարծիքը, որ այդ հանդիպումները պարզապես հանդիպումներ են և որևէ կարևորություն չեն պարունակում: Ի վերջո, նման հանդիպումների ժամանակ քննարկվում են ընթացիկ, այդ թվում՝ նաև կարգավորմանը վերաբերող հարցեր,  այդ հանդիպումների ժամանակ միջազգային հանրությունը իր տեսակետն է  հայտնում, հետևաբար դրանք կարևոր են: Իսկ այս հանդիպման բանալի գաղափարն այն է, որ, կարծես թե,  սկսվում են քայլեր կատարվել  Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու ուղղությամբ,  այսինքն՝ զինադադարի ռեժիմի խախտումների վերհանման  և դրանց նվազեցման ուղղությամբ, քանի որ գիտենք՝  հայտարարվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ գրասենյակի կազմի ընդլայնման մասին:  Պաշտոնական Ստեփանակերտը վաղուց այս մասին խոսում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝  հիշեցնելով, որ Արցախի կողմից հնչել են տարբեր առաջարկներ, որոնք հետաքրքրություն են առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ:

«Խոսքը  դիպուկահարների հետքաշման, տոն օրերին, միջազգային, ազգային, կրոնական տոներին զինադադարի ռեժիմի խախտումների բացառմանը: Սա կարծես այդ կայունության, փոխվստահության, խաղաղության մթնոլորտի ձևավորման մեջ է  տեղավորվում, հետևաբար շատ կարևոր են, բայց նաև շատ կարևոր են դրանից առաջ  տեղի ունեցած գործընթացները, հատկապես Լավրովի հայտարարությունը, որ մեկ փաստաթղթով հնարավոր չէ կարգավորել, իսկ եթե ավելի  բացենք փակագծերը, նույնիսկ կարելի է  ասել, որ սա փիլիսոփայական մոտեցում է, քանի որ փաստաթղթով չի կարելի  կարգավորել, եթե կարգավորված չէ մթնոլորտը տարածաշրջանում, եթե Ադրբեջանը շարունակում է իր  նացիստական քաղաքականությունը: Այս դեպքում անգամ եթե հազար հատ փաստաթուղթ էլ ստորագրվի, բան չի ստացվելու, հետևաբար սա ուղերձ է, որ պետք է  կամաց-կամաց այդ մթնոլորտը փոխելու,  գոնե երկխոսությունն ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ»,-նշեց նա:

Դավիթ Բաբայանը անդրադարձավ նաև Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու՝ բավականին հաճախ բարձրաձայնված հարցին՝ ընդգծելով, որ դա արդեն հրամայական է:

«Մենք միշտ խոսում ենք դրա մասին և կարծում ենք, որ  առանց դա հնարավոր չէ  կարգավորել հիմնախնդիրը, բայց պետք է  նաև իրատես լինենք, որ Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որ դա տեղի չունենա հատկապես 2018 թվականին, որը շահարկումների տարի է լինելու: Գիտենք, որ այդ արհեստածին երկրի ստեղծման 100-ամյակն է, նախագահական ընտրություններ են լինելու, Հեյդար Ալիևի 95- ամյակը, Աղդամի, Քելբաջարի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլու, Ղուբատլուի  կորստի 25-ամյակն է: Նրանց համար ամենամեծ տարածքայի կորուստներն է եղել, և, հետևաբար սա շահարկումների առիթ է դառնալու, սկսելու են դիվանագիտական, քաղաքական ոլորտում հիստերիաներ, ինչ-որ ահաբեկչական գործողություններ, չի  բացառվում սահմանին սադրիչ գործողություններ, այսինքն՝ սա հասկանալի խնդիր է, և կարելի է կանխատեսել, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է դա թույլ չտալու համար: Բայց մյուս կողմից Արցախը ներգրավված է բանակցային գործընթացում, բայց ոչ լիիրավ:  Մենք շարունակում ենք այս ուղղությամբ աշխատանք տանել, որպեսզի լիարժեք ձևաչափը վերականգնենք»,-եզրափակեց ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում