Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով երկրի զինված ուժերի ներկայացուցիչների առջև, հաստատել է, որ ընդհանուր զինվորական պարտավորության մասին իր նախընտրական ծրագրի կետը կիրականացվի «իր հերթին»։
«Ես ուզում եմ յուրաքանչյուրին վստահեցնել, որ այն կմտցվի իր հերթին, դա կկառավարեն դրա հետ կապ ունեցող բոլոր նախարարությունները, ոչ միայն պաշտպանության նախարարությունը։ Այս նախաձեռնությունը առանձին ֆինանսավորում է ունենալու, և նա ոչ մի կերպ չի ազդի ռազմական պլանավորման օրենքի վրա (2019-2025թթ.)»,– հայտարարել է Մակրոնը։