Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

«Էդ ի՞նչ արեցիր, ա՛յ անասուն». «դոդիկ» ասելու համար ուսանողների ռազբորկան ավարտվել է սպանությամբ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Չատիկյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 11-ին Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Կարեն Չատիկյանը դանակով հարվածել է Ռաֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով անչափահաս Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վահե Մուրադյանին դիտավորությամբ զրկել է կյանքից:

Ըստ մեղադրանքի՝ գործով տուժողներ Ռաֆի Մարտիրոսյանը, Վահե Մուրադյանը, ինչպես նաև գործով վկա մի քանի երիտասարդներ միասին սովորել են Երևանի Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել են պետհամալսարանի տարբեր ֆակուլտետներ, մասնավորապես՝ Մարտիրոսյանն ու Մուրադյանն ընդունվել են տեղեկատվական անվտանգության ֆակուլտետ, նրանց ընկերները՝ կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետներ:

Նրանցից ոմանք մասնակցել են օլիմպիադաների, ստացել են մրցանակներ:

Մասնավորապես՝ Ռաֆի Մարտիրոսյանը հերթական օլիմպիադայում մրցանակ է շահել՝ նրան տրվել է «Բուկինիստ» գրախանութի նվեր-քարտ՝ 10 հազար դրամ գումարով, որով Մարտիրոսյանը կարող էր մասնագիտական և այլ գրականություն գնել:

Երբ նախկին դասընկեր-ներկա ուսանողները նորից հանդիպել են պետհամալսարանում, սկսել են կատակել Մարտիրոսյանի ստացած մրցանակի վերաբերյալ, նա աղջիկներին ասել է, թե նրանց կուրսեցի դոդիկներին քարտը կվաճառի 5 հազար դրամով՝ իրենք գրքերը թող վերցնեն, ինձ գումարը տան:

Հիշյալ արտահայտությունը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորողներից՝ Լևոնը հայտնել է իր համակուրսեցիներին, որոնցից Կարեն Չատիկյանը առանձնահատուկ վիրավորվել ու ցանկացել է պարզաբանում ստանալ նման արտահայտություն անող տղայից:

Կարեն Չատիկյանը նախ համակուրսեցի Հասմիկից փորձել է ճշտել Ռաֆիի հեռախոսահամարը, իսկ երբ աղջիկը համարը չի տվել, Չատիկյանն ու համակուրսեցի մի քանի տղաներ ցանկություն են հայտնել անձամբ հանդիպելու Ռաֆի Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ում հասցեին է նա ասել «դոդիկներ»:

Հանդիպումը նշանակվել է Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող բացօթյա տաղավարում 2017 թվականի հունվարի 11-ին, ժամը 14-ի սահմաններում:

Ռաֆի Մարտիրոսյանին զանգել ու հանդիպման մասին տեղեկացրել են Դավիթն ու Վահե Մուրադյանը:

Ըստ մեղադրանքի՝ այս հանդիպմանը Կարեն Չատիկյանը գնացել է՝ հետը վերցնելով «թիթեռնիկ» տեսակի դանակ:

Հանդիպման ընթացքում տղաների միջև առաջացել են վեճ ու քաշքշուկ, ապա նրանք սկսել են հարվածել միմյանց, Կարեն Չատիկյանն էլ իր մոտ եղած դանակով մահացու հարվածներ է հասցրել Վահե Մուրադյանին՝ վնասելով նրա սիրտը, թոքը, ու միջին ծանրության վնաս է պատճառել Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը:

Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Նիստը դեռ չսկսված՝ սպանված Վահեի հարազատները վրդովված արտահայտություններ արեցին Կարեն Չատիկյանի հասցեին. «Էդ անմեղ հրեշտակ էրեխու կյանքը խի՞ խլեցիր… Դու գիտե՞ս՝ ինչ մաքուր էրեխու կյանք ես խլել…»:

Չատիկյանը ոչինչ չարձագանքեց:

Նա հրաժարվել է իր նախկին պաշտպանից: Այժմ Կարեն Չատիկյանի շահերի պաշտպաններն են փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Կարեն Մեժլումյանը: Վերջինս այլևս հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան չէ, աշխատում է պայմանագրային հիմունքներով:

Նիստի սկզբում նախագահող դատարավորը տեղեկացրեց, որ դատարանի հարցման պատասխանի համաձայն՝ գործով ականատես վկա Գևորգ Տ.-ն 2017 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության: Այս կարևոր վկային դատարանը կհարցաքննի հաջորդ նիստին, երբ նրան ծառայության վայրից ներկայացնեն դատարան:

Հարցաքննվեց Էդուարդ Գ.-ն, ով ամբաստանյալ Կարեն Չատիկյանի համակուրսեցին էր, նրա հետ գտնվել է ընկերական հարաբերությունների մեջ, տուժողներին չի ճանաչել:

Այս վկայի ամենահաճախ օգտագործած արտահայտությունն էր՝ «չեմ հիշում»-ը: Ըստ նրա ցուցմունքի՝ ակնհայտ էր դառնում, որ ինքը «դոդիկ» բառից չէր վիրավորվել: «Դոդիկ» արտահայտությունն անող տղայի հետ պարզաբանում կատարելու նախաձեռնությունը, ըստ Էդուարդի, Կարեն Չատիկյանինն էր: Վերջինս է հեռախոսազանգի միջոցով պայմանավորվել տուժողների հետ: Պայմանավորվել են պարզաբանումը կատարել տուժող Վահե Մուրադյանենց շենքի բակում գտնվող տաղավարում:

Համալսարանից Գնունի փողոց Կարեն Չատիկյանի հետ իջել են չորս տղաներ, այդ թվում՝ ինքը՝ վկա Էդուարդը: Նրանց հետ էին նաև Գևորգը, Լևոնը, Քաջիկը:

Էդուարդն ասաց, թե ինքը տղաների հետ գնացել է՝ ո՛չ պարզաբանմանը մասնակցելու ցանկությամբ: Պարզապես տղաների հետ էր միշտ տուն գնում, այդ օրն էլ գնացել է պարզաբանման, որ դրանից հետո տղաների հետ տուն վերադառնա:

«Արևիկ» սուպերմարկետի մոտ Կարեն Չատիկյանը երկու տղաներին՝ Էդուարդին ու Լևոնին ասել է, որ այդտեղ սպասեն. «Կարևոր թեմա չի, որ շատով գնանք»,- ասել է նա:

Ըստ երևույթին՝ այդ հնգյակի մեջ Կարենի խոսքն ընդունվել է, և Էդուարդն ու Լևոնը կանգնել-մնացել են սուպերմարկետի մոտ, իսկ Կարենը, Գևորգն ու Քաջիկը կամարամուտքով մտել են շենքի բակ:

Ըստ Էդուարդի՝ ինքն ու Լևոնը կանգնած զրուցել են մոտ քսան րոպե, հետո սկսել են զանգել Գևորգին ու Կարենին, բայց նրանք հեռախոսներին չեն պատասխանել:

Էդուարդն ու Լևոնը որոշել են «ոտ-ոտ» առաջանալ՝ տեսնել, թե տղերքն ինչ են անում: Նրանք կամարամուտքով մտել են բակ, մի քիչ առաջացել ու հանկարծ տեսել են, որ իրենց երեք ընկերները վազելով գալիս են: Նրանց մոտ վազողները մի երկու րոպե կանգնել ու խոսել են, և այդ խոսակցությունից վկա Էդուարդը հասկացել է, որ Կարեն Չատիկյանը դանակով հարվածել է ինչ-որ մեկին:

Այնուհետև Կարենն ու Գևորգը վազելով հեռացել են: Իսկ մնացած երեքը՝ Լևոնը, Քաջիկն ու Էդուարդը նստել են պատահական տաքսի ու տուն են գնացել:

Էդուարդն ասաց, թե տաքսու մեջ կայացած խոսակցությունից էլ ինքը հասկացել է, որ Կարենը դանակով հարվածել է ինչ-որ մեկի ոտքին: Էդուարդը դեպքի մանրամասների ու ծանր հետևանքների մասին իմացել է համացանցային լրատվամիջոցներից:

Պատասխանելով կողմերի հարցերին՝ վկա Էդուարդը, անընդհատ կրկնելով «չեմ հիշում» արտահայտությունը, այնուամենայնիվ ասաց, թե «դոդիկ» արտահայտության մասին ինքն իմացել է ֆեյսբուքյան խոսակցության ժամանակ՝ Լևոն Մ.-ից: Նա ասաց. «Դոդիկ ասելով՝ չգիտեմ, թե ում են նկատի ունեցել… Հաջորդ օրը համալսարան էինք գնացել՝ մեր գնահատականներն իմանալու, Կարենն ասաց, որ այդ արտահայտությունն անողների հետ պետք է պարզաբանում կատարեն»:

Էդուարդն ասաց, թե չգիտի՝ Կարենն ինչ սկզբունքով է կատարել ընտրությունն ու որոշել, որ պարզաբանման գնա Գևորգի ու Քաջիկի հետ՝ իրենց թողնելով սուպերմարկետի մոտ: Նա ենթադրեց, որ դա արվել է հակառակ կողմին չվախեցնելու համար:

Ըստ վկայի՝ պարզաբանման գնացողների տրամադրվածությունը միայն զրուցելով պարզելն էր, թե ում էր ուղղված եղել «դոդիկ» արտահայտությունը:

Վկան ասաց, որ երբ երեքին տեսել են վազելով դեպքի վայրից հեռանալու պահին, ինքը Կարենի մոտ դանակ չի տեսել, նրա ձեռքերին ու ընդհանուր տեսքին ուշադրություն չի դարձրել: Հիշեց, որ Կարենը կարմրած էր, ենթադրեց, թե դա կարող էր… ցրտից լինել…

Այնուհետև վկան ավելի անկեղծացավ ու հստակ ասաց, թե ինքը չի ցանկացել գնալ պարզաբանման, բայց ընկերակցել է տղաներին, որովհետև վերջում նրանց հետ էր տուն գնալու:

Վկան նշեց, որ երբ տեսել են դեպքի վայրից վազելով փախչող ընկերներին, ու նրանք կանգ են առել իրենց մոտ, իրենց հետ չեն խոսել, միմյանց հետ են խոսել, ու հնարավոր է, որ ինքը Գևորգի խոսքերից է հասկացել, որ Կարենը ինչ-որ մեկին դանակահարել է:

Վկան հստակ չհիշեց, բայց մշուշոտ ասաց, թե Կարենը դեպքից հետո իրենց խնդրել է պարզել՝ ինչպես է դանակով խփվածը:

Քանի որ հակասություններ կային վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև, հրապարակվեց վկա Էդուարդի նախաքննական ցուցմունքը:

Վկան հայտնել էր, որ իրենց կուրսի տղաներին «դոդիկ» ասելու վերաբերյալ Ֆեյսբուքով իրեն գրել է Լևոն Մ.-ն: Վերջինս Էդուարդին ցույց է տվել Վահեի ֆեյսբուքյան լուսանկարը:

Վկան հայտնել էր, որ պարզաբանման գնալուց առաջ՝ դեռ համալսարանում, ինքը լսել է, որ Գևորգ Տ.-ն Կարեն Չատիկյանից պահանջել է. «Մոտիդ դանակը տուր ինձ»: Կարենը դանակը չի տվել, պատասխանել է. «Հասարակ խոսակցություն է, հո դեբիլ չե՞մ, որ խփեմ»:

Էդուարդը հայտնել է, որ երբ տղաներին տեսել են դեպքի վայրից վազելով փախչելու ժամանակ, նրանք իրենց մոտ կանգ են առել: Գևորգը Կարենին հարցրել է. «Ի՞նչ ես արել, արա՛»:

Կարենը պատասխանել է. «Դանակով խփել եմ»:

Գևորգը զայրացած ասել է. «Անասուն ե՞ս, արա՛»…

Ըստ Էդուարդի նախաքննական ցուցմունքի, երբ իրենք երեքով տաքսիով տուն էին գնում, Լևոնը զանգել է Կարենին, ապա հեռախոսը փոխանցել է իրեն: Կարենն իրեն ասել է. «Կարա՞ս պարզես ինչ ա էղել»: Ապա պարազաբանել է՝ կարո՞ղ ես տեղեկություն ստանալ խփված տղաների մասին: Ինքը նրան պատասխանել է՝ մի բան կանեմ:

Դատարանում Էդուարդն ասաց, որ ինքը քննիչի մոտ չի ասել՝ «խփված տղաների», ինքը հոգնակի թվով էլ չի խոսել, ինքը կարծել է, թե Կարենը մի հոգու է խփել: Նա իր հետ խոսելիս անուններ չի նշել, հնարավոր է՝ «տղաներ» բառը քննիչն է ձևակերպել…

Նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, Լևոնը Էդուարդին համացանցային լուր է ուղարկել, որտեղ նշված էր, թե դեպքի ժամանակ երկու հոգի են դանակահարվել, Վահեն մահացել է, Ռաֆոն վնասվածք է ստացել ոտքի շրջանում: Էդուարդը հաղորդագրություն է ուղարկել Կարենին: Դրանից հետո Կարենի հետ ոչ մի շփում չի եղել: Քիչ անց զանգել է Քաջիկը ու լացելով ասել է՝ գնանք սպանված տղայի հարազատներից ներողություն խնդրենք…

Վկա Էդուարդը նշեց, որ նախաքննական ցուցմունքները ճիշտ էին, ինքը որոշ բաներ չէր հիշում, դրա համար դատարանում չհայտնեց:

Այնուհետև հարցաքննվեց դեպքին ականատես վկա Սերգեյ Գ.-ն: Նա Վահեի ընկերն էր՝ նույն բակում էին ապրում: Դեպքի օրը Վահեն զանգել է Սերգեյին, պայմանավորվել են հանդիպել բակում, որ իրենց մյուս ընկեր Անրիի հետ գնան «կոմպնոց»:

Սերգեյը բակ է իջել ու տեսել է, որ Վահեի հետ բացի Անրիից երեք անծանոթ տղաներ կան: Վահեն ասել է, թե սպասում են Ռաֆոյին՝ ինչ-որ հարց պարզելու համար: Հետո պիտի գնային «կոմպնոց»:

Մոտ 20 րոպե սպասել են Ռաֆոյին: Վերջինիս գալուց հետո նստել են բակի տաղավարում՝ խոսելու:

Հակառակորդ կողմը նստել է աջ կողմից, իրենք՝ ձախ: Տաղավարի կենտրոնում սեղան կար:

Հակառակ կողմից խոսակցության ժամանակ ակտիվ է եղել Կարենը: Նա հարցրել է՝ ո՞վ է ասել «դոդիկ», ո՞ւմ մասին է ասել:

Ըստ վկայի՝ իրենք պարզաբանել են, որ այդ բառը կոնկրետ ոչ մեկին ուղղված չէր: Կարենը շարունակել է խոսել՝ տոնը բարձրացնելով՝ ըստ վկայի: Անրին նրան նկատողություն է արել, որ ցածր խոսի, իրենք բակում են:

Այդ նկատողությունից Կարենը զայրացել է. «Նա վրա էկավ, որ Անրիին խփի՝ երևի բռունցքով: Անրին հետ քաշվեց, հարվածը նրան չկպավ…»:

Ըստ վկայի՝ դրանից հետո Ռաֆոն, հետո Վահեն շարժվել են դեպի Կարենը: Այդ ժամանակ Կարենի հետի տղաներից՝ հաղթանդամը գնացել է դեպի Սարգիսը: Վերջինս մտածել է, թե գալիս է իրեն խփելու: Ինքն է նրան հարվածել, մի կողմ է տարել: Դրանից հետո շրջվել ու տեսել է, որ Կարենն ու Վահեն իրար գրկված են՝ կարծես Վահեն պահում էր Կարենի վիզը, իսկ Կարենը նրան մեջքի կողմից էր գրկել: Նրանք կռացած էին: Վկան նրանց տեսել է մեջքի կողմից: Չի հասկացել՝ ինչ գործողություն է կատարվում:

Հանկարծ Կարենն ասել է՝ փախանք: Նրանք երեքով անմիջապես դիմել են փախուստի: Իրենք չեն հետապնդել նրանց, քանի որ Վահեն բեսեդկայից դուրս է եկել, բաճկոնն արձակել է, ու վկան տեսել է, որ նա սրտի շրջանում արյունոտ է:

Հետո Վահեն ընկել է, նրան տեղափոխել են բեսեդկայի սեղանի վրա, Վահեն ոչ մի բառ չի ասել…

Վկան ասաց, որ ամբողջ խոսակցությունը բեսեդկայում տևել է հինգ-վեց րոպե, բեսեդկայից դուրս չեն եկել՝ մինչև Կարենի ու նրա ընկերների փախչելը: Կարենի ընկերներից ոչ մեկը Վահեին չի մոտեցել՝ նրանք հեռու էին, հետևաբար, ըստ վկայի, Վահեին կարող էր հարվածել միայն Կարենը, ով, իր տեսնելով, գրկված էր նրա հետ: Թե ով է հարվածել Ռաֆոյին, վկան ասաց, թե չի կարող ասել՝ ինքը Ռաֆոյին կորցրել է տեսադաշտից, մեկ էլ վերջում տեսել է, որ նրա ոտքը վնասված է:

Վկան նշեց, որ երբ Կարենը «վրա է եկել»՝ Անրիին խփելու, վերջինս հետ է քաշվել, Ռաֆոն կամ Վահեն բեսեդկայի սեղանի վրայով անցել ու մոտեցել են Կարենին…

Վահեն հայհոյանք չի տվել, Կարենը, ըստ վկայի, պատճառ չուներ նրա սրտին դանակով հարվածելու. «Կարող ա Վահեն նրան բռնել էր, դրա համար է Վահեին խփել… Վահեն ավելի բարձրահասակ էր, քան Կարենը… Եթե դանակահարությունը չլիներ, ակտիվ վիճակներ չկային, խոսակցությունից հետո հելնելու էինք, գնանք…»:

Վկան նկարագրեց, որ դեպքի պահին տուժող Վահեն սև բաճկոնով ու սպիտակ մայկայով էր: Վահեի տատիկը տեղից մրմնջաց. «Մայկա չէր, վադալազկա էր… Վահեն էնպիսի էրեխա էր, տանը ձենը չէր լսվում… Էրեխու մատները փրթել էր անիրավը՝ երևի դիմադրել էր էրեխեն…»:

Նախագահողը տեղեկացրեց, որ տուժողի իրավահաջորդը հայցադիմում է ներկայացրել դատարանի գրասենյակ: Նա Կարեն Չատիկյանից, որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, պահանջել է 4 միլիոն դրամ: Այդ հարցը կքննարկվի հետագա նիստերում, երբ կողմերը ծանոթանան հայցադիմումի բովանդակությանը:

Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում