Tuesday, 21 07 2026
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել

Գյումրիում վագոն-«հյուրանոցում» մարմնավաճառուհիները 10000 դրամով սպասարկել են տղամարդկանց

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Սաթենիկ Գ.-ի գործի դատական քննությունը:

42-ամյա Սաթենիկին մեղադրանք էր առաջադրված պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի դեկտեմբեր Սաթենիկ Գ.-ն աշխատել է Գյումրիի Մարգարետ Թետչերի փողոցում գործող՝ «Նիկոլայ Ձվակերյան» ԱՁ-ին պատկանող հյուրանոցային համալիրում՝ որպես ադմինիստրատոր:

Նա գույքային օգուտ ստանալու և հյուրանոցի «բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով» պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառուհիներ Իզաբելայի, Լիանայի, Մարիամի, Մարինեի, Զարինայի հետ՝ հյուրանոցի այցելուների հետ վճարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ:

Սաթենիկ Գ.-ն, ըստ մեղադրանքի, պարբերաբար զանգահարել է մարմնավաճառուհիներին, հրավիրել է հյուրանոց, որտեղ վերջիններս 5-10 հազար դրամով սեռական հարաբերություն են ունեցել հաճախորդների հետ, իսկ որպես միջնորդավճար՝ ադմինիստրատոր Սաթենիկին վճարել են 1000-3000 դրամ:

Սաթենիկ Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Զղջացել է: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հիմնավորված է համարել, որ Գյումրիի «Փոլադնոց» կոչվող հյուրանոցային համալիրի ադմինիստրատոր Սաթենիկ Գ.-ն նպաստել է մարմնավաճառների կողմից նշված հյուրանոցում պոռնկությամբ զբաղվելուն:

Մարմնավաճառուհիներից մեկը նախաքննության ժամանակ առերես պնդել է իր ցուցմունքը՝ Սաթենիկի կողմից իրեն պարբերաբար հյուրանոց հրավիրելու, հաճախորդների հետ իր կողմից սեռական հարաբերությւոններ ունենալու, հյուրանոցի ադմինիստրատորին իր աշխատած գումարից միջնորդավճար վճարելու վերաբերյալ:

Մյուս մարմնավաճառուհիների հետ առերես հարցաքննությունից Սաթենիկ Գ.-ն հրաժարվել է:

Նրա ու մարմնավաճառուհիների հեռախոսների վերծանումները՝ բազմաթիվ փոխադարձ հեռախոսազանգերով, ևս հաստատել են առաջադրված մեղադրանքը:

Դեպքի վայրի զննության արձանագրությունից երևում է, որ «Փոլադնոցը» հյուրանոցային համալիր անվանելը ուղղակի ճոխություն է: Այն իրենից ներկայացրել է երկու վագոն-տնակներից բաղկացած կացարան…

Ըստ դեպքի վայրի զննության արձանագրության՝ հիշյալ «հյուրանոցում» առկա են եղել ննջասենյակներ՝ կահավորված մահճակալներով, սեղան-աթոռներով, պահարաններով: Սանհանգույցը նշված վայրում եղել է… ընդհանուր… Ադմինիստրատորի աշխատասենյակը գտնվել է մուտքից երկու մետր հեռավորության վրա՝ «հյուրանոցի» միջանցքի ձախ կողմում: Ադմինիստրատորը իրականացրել է «ընդհանուր հսկողություն»…

Դատարանը հաշվի է առել, որ Սաթենիկ Գ.-ն նախկինում դատված չի եղել, վատառողջ է, իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Դատարանում Սաթենիկը հայտնել է, թե աշխատանքի բնույթը փոխել է, աշխատում է որպես հավաքարար՝ Գյումրիի մասնավոր համալսարաններից մեկում:

Դատարանը Սաթենիկ Գ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, դատապարտել է 3 տարի ազատազրկման՝ 1 տարով զրկելով հյուրանոցային հաստատություններում աշխատելու իրավունքից: Ազատազրկման ձևով պատիժը Սաթենիկի նկատմամբ պայմանականորեն չի կիրառվի՝ դատարանը սահմանել է 1 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում