Մեր միջոցները մսխվում են պսևդո ինստիտուտի վրա: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանը՝ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ Սասնա ծռերի աջակիցների հետ հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ հացադուլի մեջ գտնվող՝ «Սասնա Ծռերի» անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի աջակիցներն այսօր՝ հունվարի 11-ին, բողոքի ցույց են անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ:Ցուցարարները հանդիպել են ՄԻՊ աշխատակիցների հետ, ապա երթով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա:
Եղիշե Պետրոսյանի կարծիքով՝ պետք է անել ամեն ինչ, որպեսզի «Հաց բերողի» պատմությունը չկրկնվի: