Կոլումբիայի համալսարանի գիտնականները (ԱՄՆ, Նյու Յորք նահանգ) ուսումնասիրության արդյունքում կապ են գտել աշխարհում ջերմաստիճանի և փասխտականների թվի աճի միջև, ովքեր ուզում են ապաստան ստանալ ԵՄ երկրներում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ 103 երկրի ագրարային շրջաններում օդի ջերմաստիճանը կայուն կերպով միտում է դրսևորվում օպտիմալ մակարդակից շեղվելու, ինչի հետ կապված՝ մեծ թվով մարդիկ ձգտում են արտասահման մեկնել:
Գիտնականները պարզել են, որ ջերմաստիճանի բարձրացումն ավելի լուրջ ազդեցություն է ունենում մադկանց կյանքի վրա, հայտնել է ուսումնասիրության առաջատար հեղինակ Վոլֆրամ Շլենքերը:
Պրոֆեսորը հավելել է, որ միջինում որոշ եկրներում կլիման տաքացել է, որոշներում՝ ցրտել:
Փորձագետների կանխատեսումներով՝ այդպիսի միտումների պահպանման դեպքում մինչև 2100 թ. մոտ 660 000 մարդ ամեն տարի կձգտի ԵՄ հասնել: Միաժամանակ 2000-2014 թթ. Եվրոպայի երկրներ տեղափոխվել ցանկացողների թիվը կազմել է մոտ 350 000 մարդ տարեկան: