Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Կոնսոլիդացիա՞, թե՞ տեռոր. որը կընտրի իշխանությունը

Ազատազրկման վայրից ծավալուն հոդվածով է հանդես եկել «Սասնա ծռերի» գործով դատապարտյալ Կարող Եղնուկյանը, ով արդարացիորեն նկատել է, որ հասարակությունն ու ՀԿ-ները մեծ դերակատարություն ունեն Հայաստան-ԵՄ համաձայնագրով ամրագրված պարտավորությունների կատարման գործընթացում: Ակնհայտ է, որ եթե հասարակությունն այս հարցում շահառու չդառնա, ապա Հայաստանում եվրաինտեգրումը կմնա թղթի վրա` վերածվելով ֆորմալության:

«Պետք չէ սպասել տարիներ, այլ կարելի է հենց այս պահին ստիպել իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ կատարել։ Եթե իշխանությունները դա չեն կարող անել, ապա թող «խոստովանեն» ԵՄ գործընկերներին, որ իրենք ի սկզբանե բարի և անկեղծ մտադրություն չեն ունեցել»,-իր հոդվածում նշել է Եղնուկյանն` առաջարկելով իշխանությունների առջև դնել այնպիսի մի հարց, որը եվրոպական արժեքհամակարգի առանցքային հիմնախնդիր է, որը չունի ժամանակային կամ կոնկրետ գործողությունից կախված նախապայման համաձայնագրում։

«Առաջարկում եմ վերոնշյալ ՀԿ-ներին, այլ Հայաստանյան ՀԿ-ներին, կուսակցություններին և հանրահայտ անձանց միասնական ուղերձով դիմել Սերժ Սարգսյանին որպեսզի նա անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, որոնք այդ ուղերձում անուն ազգանունով ներկայացված կլինեն, քանի որ համապատասխանում են ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալի սահմանման չափանիշներին»,-հորդորել է Եղնուկյանը։

Վերջինս, ի դեպ, պնդում է, որ Հայաստանի բանտերում են 81 քաղկալանավորներ: Իհարկե, Եղնուկյանի այս պնդումն առնվազն վիճահարույց է, որովհետ նույնիսկ եվրոպական հումանիստական չափանիշներով դժվար է քաղբանտարկյալ համարել ՊՊԾ գունդը զավթած, ոստիկաններ սպանած կամ բժիշկների պատանդառած մարդկանց կամ մեկ այլ խմբի անդամներին, ովքեր մտադրվել էին պայթեցնել նախագահի ինքնաթիռը: Այլ խնդիր է, որ իշխանության ռեպրեսիվ մեքենան գործի դրեց իր ողջ պոտենցիալը` ազատությունից զրկելով նաև մարդկանց, ովքեր առնչություն չունեն բռնության կամ ահաբեկչության հետ: Այլ խնդիր է, որ Սերժ Սարգսյանի նախագահական կառավարման տասնամյակը շատ տխուր նոտայով է ավարտվում այն համատեքստում, երբ վերջին երեք տարիներին առնվազն վեց զինված խումբ ցանկացել է բռնությամբ տապալել նրա իշխանությունը և Հայաստանն, ըստ էության, վերածվել է աղմկոտ դատավարությունների երկրի:

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը բավականին հստակ ձևակերպել էր անվտանգության և ազատության ներդաշնակության բանաձևը: Իհարկե, պետությունը պարտավոր է քաղաքացիներին պաշտպանել ահաբեկչության ռիսկերից ու նաև պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր քաղաքական հարցեր են փորձում լուծել զենքի ուժով: Սա պետության առանցքային ֆունկցիաներից մեկն է: Մյուս կողմից` ահաբեկչության հետևանքների դեմ պայքարն երբեք արդյունավետ լինել չի կարող, եթե վերացված չեն այն ծնող պատճառները:

Իշխանության որակի բացակայության խոսուն ցուցիչ է այն հանգամանքը, որ երեք տարվա ընթացքում վեց խմբեր մտածել են այն բռնությամբ տապալելու մասին: Եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը գոնե մի փոքր ասոցացվեր ազատության հետ, ապա ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներն ինքնադրսևորվան խաղաղ տարբերակներ կընտրեին կամ կսպասեին հերթական ընտրություններին: Համենայն դեպս, ահաբեկչության ռիսկերը մինիմալ կլինեին: Ահաբեկչությունը տարածված է հատկապես այն երկրներում, որտեղ կոռուպցիան համատարած է, թշվառության մակարդակը սպառնում է պետության անվտանգությանն ու հասարակական կայունությանը: Հայաստանը բացառություն լինել չի կարող:

Մյուս կողմից` ընթացող աղմկահարույց դատավարությունները քաղաքական են դառնում, եթե նույնիսկ ամբաստանյալի աթոռին, դասական իմաստով, քաղկալանավորներ չեն, որովհետև գերակա են ոչ թե արդարադատության իրականացումը, այլ` համակարգի շահերը: Նման իրավիճակում ոչ միայն չի բացահայտվում կատարված կամ պլանավորված ահաբեկչությունների պատճառահետևանքային շղթան, այլ հիմքեր են ստեղծվում նոր ահաբեկչությունների համար:

Անկախ այն հանգամանքից` քաղբանտարկյալ են, թե ոչ, Կարո Եղնուկյանի նշած 81 ազատազրկվածները, նրանց արարքները առնչվում են քաղաքականության հետ կամ հետևանք են քաղաքականության: Չկայացած արդարադատության պայմաններում խնդրին քաղաքական լուծում պետք է տրվի` մի կողմից, սպանությունների, պատանդառության հետ կապված մարդկանց համարժեք պատասխանատվության ենթարկելու և պետության անվտանգությունն ապահովելու, մյուս կողմից` ազատազրկվածների զգալի մասին ազատ արձակելու և հասարակական համաձայնության մթնոլորտ ստեղծելու նպատակով: Ակնհայտ է, որ, օրինակ, Շանթ Հարությունյանը և նրա խումբը բռնություն գործադրելու նպատակ չեն ունեցել և, ըստ էության, սադրանքի զոհ են: Կամ նույն Կարո Եղնուկյանը, Անդրիաս Ղուկասյանը «Սասնա ծռերի» և նրանց արարքների հետ ուղղակի կապ չունեն և ճաղերի հետևում են իրենց քաղաքական հայացքների կամ այն բանի համար, որ համակրում են «ծռերին»: Կարծում ենք` այս մարդկանց անազատության մեջ պահելու իրավական, նույնիսկ քաղաքական հիմքեր չկան:

Սերժ Սարգսյանը իր նախագահության շրջանում մասնատել է հասարակությանը` կեղծված ընտրությունների, անորակ քաղաքականության հետևանքով: Գոնե նախագահության ավարտին Սարգսյանը պետք է քայլ անի, որն ուղղված կլինի հասարակության կոնսոլիդացիային: Այս իմաստով` Սարգսյանը պարտք է մեր հասարակությանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում