Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ԱՄՆ-ը ցնցում է Ռուսաստանի կոռուպցիոն բուրգը․ կարող է փլուզվել նաև հայաստանյան կրկնօրինակը

ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են չներել Ռուսաստանին և նրա նախագահին 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար: Հիմա հերթը ամերիկացիներինն է, և նրանք են անում ամեն ինչ նախագահի պաշտոնում Պուտինի վերընտրությունը թույլ չտալու համար: Ի տարբերություն Ռուսաստանի, որը ԱՄՆ ընտրություններին միջամտում էր ոչ հրապարակային՝ քողարկված, ամերիկացիները գործում են բացահայտ և հրապարակային՝ չթաքցնելով իրենց իրական նպատակը: Ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Վլադիմիր Պուտինի շրջապատի վատ տղաների՝ քրեական հեղինակությունների և օրինապաշտ գողականների առավել հայտնի ներկայացուցիչների նկատմամբ: Բայց դրանով ամերիկացիները մտադիր են սահմանափակվել:

ԱՄՆ իշխանությունները հասկացել են, որ միայն ռուսական հասարակության վրա խաղադրույք անելն այնքան էլ արդարացված չէ, և Պուտինին իշխանությունից զրկելու համար պետք է ազդել նաև էլիտայի վրա, և նրան հակադրել Պուտինին: Իսկ դա հնարավոր է միայն, եթե ռուսական էլիտան հստակ հասկանա, որ Պուտինին պաշտպանելը հավասարազոր է իր ունեցվածքի կամ գոնե դրա հսկայական մասի կորստով: Սպասվում է, որ հաջորդ տարվա հունվարի վերջին ԱՄՆ նախագահի աշխատակազմը Կոնգրես կներկայացնի Կրեմլյան զեկույցը՝ այն բարձրաստիճան ռուս պաշտոնյաների և գործարարների ցուցակը, ովքեր սերտ հարաբերություններ ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նման ցուցակ կազմելը նախատեսված է ԱՄՆ հակառակորդների հակազդեցության պատժամիջոցներով օրենքով, որը նախագահ Դոնալդ Տրամփի կողմից ստորագրվել է այս տարվա օգոստոսին:

ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության նախկին համակարգող, ներկայումս վաշինգտոնյան Atlantic Council վերլուծական կենտրոնի փորձագետ Դենիել Ֆրիդը ռուսական «Կոմերսանտ» հանդեսին տված հարցազրույցում ներկայացրել է իր ենթադրությունները, թե ինչպիսին կլինի այդ զեկույցը և ինչպիսի անուններ կարող են լինել այնտեղ: Պետքարտուղարության նախկին պաշտոնյան, բնականաբար, չէր կարող կոնկրետ անուններ նշել, բայց նա հստակ նշել է, թե ինչ սկզբունքով է այն կազմվելու, նշել է այն չափանիշները, որոնց հիման վրա կազմվելու է այդ ցուցակը՝ կոռումպացվածությունն ու ներգրավվածությունը հանցագործ սխեմաներին, և դրա հետ միաժամանակ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում լինելը: Դենիել Ֆրիդը իր հարցազրույցում տվել է նաև այն հարցի պատասխանը, թե ինչ կարող են անել ռուսական էլիտայի ներկայացուցիչները պատժամիջոցների տակ չընկնելու և ցուցակում չհայտնվելու համար. այն ինչ կարող են անել այդ ցուցակի հավանական հավակնորդները, դա այն է, որ պետք է հստակ ցույց տան, որ անկախ են Կրեմլից, և չեն հանդիսանում նրա ֆինանսական պարկերը,- ասել է Դենիել Ֆրիդը:

Դենիել Ֆրիդի ասածն այն է, որ այն բիզնեսմենները, ովքեր ուզում են չհայտնվել պատժամիջոցների ցուցակում, պետք է Կրեմլից իրենց անկախությունը ապացուցեն՝ Պուտինի ընտրարշավը չֆինանսավորելով, նրա թեկնածությունը չաջակցելով: Այլապես, նրանց կարողությունը կդիտարկվի ապօրինի, և Ռուսաստանից դուրս գտնվող ակտիվները կարող են սառեցվել: Ընտրությունը թողնված է նրանց. և յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, թե ինչ անել այս իրավիճակում. շարունակել պաշտպանել Վլադիմիր Պուտինին, հույս ունենալով, որ դա կօգնի իրենց շարունակել ապօրինի հարստության կուտակումը, թե՞ հանուն սեփական ունեցվածքի պաշտպանության ապացուցել իրենց անկախությունը:

Թվում է, թե այս ամենն այնքան էլ չի վերաբերում Հայաստանին, ի վերջո ԱՄՆ-ը պայքարում է Ռուսաստանի և ոչ թե Հայաստանի իշխանության դեմ: Մինչդեռ, եթե ԱՄՆ-ը ընդլայնի պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցանկը, ապա այն կարող է անմիջական ազդեցություն թողնել հենց մեր տնտեսության վրա: Արդեն գրել ենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության ցուցակում է քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը: Հունվարին հրապարակվող ցուցակը կազմված է լինելու մի քանի հարյուր, եթե ոչ հազարը գերազանցող անուններից, և դրանց թվում լինելու են վարչապետ Կարեն Կարապետյանի Ներդրողների ակումբի անդամների գերակշռող մասը, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստների մեծ մասի ունեցվածքը կուտակվել է Դենիել Ֆրիդի նշած կոռուպցիայի և հանցավոր սխեմաների արդյունքում, և այդ մարդիկ մշտապես հպարտացել են Ռուսաստանի իշխանության հետ ունեցած սերտ կապերով: Սա նշանակում է, որ այդ մարդկանցից սպասվող աջակցության մասին, սպասվող ներդրումների մասին կարելի է ընդհանրապես մոռանալ: Հայաստանը կարող է կորցնել ոչ միայն այն ինչ ակնկալում էր, այլ այն ինչ ուներ:

Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար, քան որոշ մեծահարուստ ռուսահայերի ունեցվածքի կալանումն է: ԱՄՆ իշխանությունները մտադիր են պատժամիջոցներ կիրառել ոչ միայն ռուսական ընկերությունների, այլ նաև նրանց դուստր կազմակերպությունների նկատմամբ, այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք ինչ-որ առնչություն ունեն Ռուսաստանի հետ: Սա նշանակում է, որ ԱՄՆ պատժամիջոցների տակ կարող են հայտնվել ռուսական բանկերի հայաստանյան մասնաճյուղերը, ռուսական կապիտալով հայկական բանկերը, և ընդհանրապես բոլոր այն ընկերությունները, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Ռուսաստանի հետ: Իսկ Հայաստանի տնտեսության մեջ այդպիսի ընկերությունների թիվը հսկայական է, և դրանք տնտեսության ամենատարբեր ճյուղերում են՝ հեռահաղորդակցությունից մինչև էներգետիկա, երկաթուղի և հանքաարդյունաբերություն: ԱՄՆ-ը պետք է ցույց տա, որ Ռուսաստանի հետ առնչվելն ուղղակի կոծանարար է:

Թվում է, թե այս ապոկալիպտիկ սցենարն այնքան էլ իրատեսական չէ, չափազանցված է: Բայց չմոռանանք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղղակի սպառնալիքը այն երկրներին, ովքեր կողմ քվեարկեցին ԱՄՆ նախագահի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ ՄԱԿ-ում ընդունված հռչակագրին: ԱՄՆ իշխանությունները չեն կարող սպառնալիքները հենց այնպես օդ նետել ու չգնալ դրանց հետևից, ու կոնկրետ օրինակներով ապացուցել, որ չեն սիրում կատակել: Մանավանդ, որ մեր տեղեկություններով՝ ՄԱԿ-ում քվեարկությունից առաջ Հայաստանի իշխանությունները խոստացել են Վրաստանի և Ուկրաինայի օրինակով չմասնակցել քվեարկությանը, բայց վերջին պահին չեն կարողացել պահել խոստումը:

Հայաստանի իշխանության ներսում և բիզնես շրջանակները հասկանում են, թե ինչ հետևանքներով է հղի այս իրավիճակը: ԱՄՆ-ն ուզում է քանդել իշխանության այն բուրգը, որը կառուցել են Ռուսաստանում: Այդ բուրգը կառուցված է կոռուպցիայի և տնտեսության քվոտավորված բաժանման վրա, որի դիմաց իշխանությունը ստանում է բիզնեսի լոյալությունն և անվերապահ աջակցությունը: Հայաստանում նույնի մինյատուրային կրկնօրինակում է, և եթե Ռուսատանում այդ բուրգը իսկապես փլուզվում է, ապա հայաստանյան կրկնօրինակը չի կարող փրկության հույս ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում