Հունաստանի ոստիկանությունը կանխել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ պատրաստվող մահափորձը։ Այս մասին հայտնում է հունական To Vima թերթը՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ մահափորձը պատրաստել էին ձախ արմատական DHKP-C կազմակերպության գրոհայինները։
Թուրքական Anadolu գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող գրոհայինների խումբը ծրագրել էր երկու կետից նռնականետերից գնդակոծել Էրդողանի ավտոշարասյունը։ Գրոհայինների մեկ այլ խումբ պետք է գնդակոծեր անմիջապես նախագահի ավտոմեքենան։
Հաղորդագրությունում ասվում է որ անվտանգության ուժերը շարունակում են որոնել նռնականետով, ձեռքի նռնակներով և դյուրավառ խառնուրդով շշերով թաքստոցը, որոնք գրոհայինները ծրագրել էին օգտագործել հարձակման ժամանակ։