Monday, 06 05 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում

«Կապիտալ». Գորիսը տվեցին մշակույթի նախարարին

Թերթը գրում է. «Պետական համակարգում տարածում է գտել ևս մեկ հիվանդություն՝ «արտատպություն»։ Վարակն արդեն ախտահարել է երկու նախարարություն. էկոնոմիկայի նախարարության հիվանդությամբ վարակվել է մշակույթի նախարարությունը։ Եթե էկոնոմիկայի նախարարությունը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին փաթեթը (սահմանել մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների առաստաղային գներ) գրեթե ամբողջովին արտատպել էր Ռուսաստանի «ՌԴ-ում առևտրային գործունեության պետական կարգավորման հիմունքների մասին» օրենքից, ապա մշակույթի նախարարությունը «Գորիսի զարգացման ծրագրի» հայեցակարգային նպատակների մեծ մասն արտատպել է էկոնոմիկայի նախարարության կողմից 2008 թ. մշակված Ջերմուկի զարգացման ծրագրի հայեցակարգից։

Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է գերակա ուղղություն, և ըստ էության գործադիրին այնքան էլ հետաքրքիր չէ, թե որ գերատեսչությունն է զարգացնելու այդ գերակայությունը. կարևորն արդյունքն է։ Հայաստանում մինչև վերջերս զբոսաշրջության զարգացման համար պատասխանատու էր էկոնոմիկայի նախարարությունը, որտեղ առկա է զբոսաշրջության և տարածքային տնտեսության զարգացման վարչություն, բայց չգիտես՝ ինչու Գորիսի զբոսաշրջության զարգացմամբ որոշել է զբաղվել մշակույթի նախարարությունը»։

Թերթը տեղեկացնում է, որ Կառավարության հունիսի 10-ի նիստին քննարկվելու է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից ներկայացվելիք «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման մասին» որոշման նախագիծը. «Մշակույթի նախարարության կողմից պատրաստված փաստաթղթով Գորիս քաղաքը պետք է հայտարարվի զբոսաշրջային կենտրոն։ Որոշման նախագծում ամրագրված է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մշակույթի նախարարը վեցամսյա ժամկետում պետք է ապահովի Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծը և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման ու օգտագործման հայեցակարգի մշակումը և ներկայացնի կառավարության հաստատմանը։

Էկոնոմիկայի նախարարն էլ նույն՝ վեցամսյա ժամկետում պետք է ապահովի Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակումը և այն ներկայացնի կառավարության հաստատմանը», գրում է «Կապիտալ»-ը և հավելում. «Կառավարության կողմից Գորիսում զբոսաշրջության զարգացման ծրագրի հասցեագրումը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքը հարուստ է պատմամշակութային և ճարտարապետական արժեքներով։ Բայց ըստ այդ նույն տրամաբանության՝ Ջերմուկում զբոսաշրջության զարգացումն էլ պետք է վստահվեր, օրինակ, առողջապահության կամ սպորտի և երիտասարդության նախարարություններին, քանի որ ցանկանում են զարգացնել Ջերմուկը նախևառաջ որպես առողջարանային զբոսաշրջության վայր՝ չեխական հեղինակավոր Կառլովի Վարի առողջարանային քաղաքի օրինակով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում