Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը առավելություն է ճապոնական ընկերությունների համար. Էյջի Տագուչի

Հայաստանը և Ճապոնիան Եվրամիության միջոցով կկարողանան ավելի սերտ համագործակցության ուղիներ փնտրել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:

«Միգուցե, ոչ բոլորը գիտեն, որ նախորդ շաբաթ Ճապոնիան նույնպես ԵՄ հետ ստորագրեց համաձայնագիր, որը կոչվում է տնտեսական համագործակցության համաձայնագիր: Դա էլ ևս մեկ նմանություն է երկու երկրների միջև (Հայաստանի և Ճապոնիայի- հեղ.): Ես գիտեմ, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և ուզում եմ ասել, որ Ռուսաստանը Ճապոնիայի համար կարևոր տնտեսական գործընկեր է, մենք ունենք լավ տնտեսական հարաբերություններ: Հայաստանն իսկապես եզակի դիրք ունի, քանի որ լինելով ԵԱՏՄ անդամ, նաև համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ: Եվ դա ճապոնական ընկերությունների համար որոշակի առավելություն է»,-ասաց նա:

Դեսպանը հատկանշական համարեց նաև այն, որ Հայաստանում հատկապես երիտասարդ սերունդը լավ տիրապետում է և ռուսերենին, և անգլերենին, ինչը օտարերկրացի ներդրողի համար ևս շատ կարևոր է:

«Սա մեծ առավելություն է՝ ներդրողների կամ այն կազմակերպություննների համար, ովքեր ցանկանում են արտադրություն կամ դուստր կազմակերպություն հիմնել Հայաստանում»,-ասաց Էյջի Տագուչին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում