Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, ինչպես սպասվում է, առաջիկա հանգստյան օրերին կուղևորվի Թեհրան՝ հասնելու ծագումով Իրանից բրիտանուհու ազատ արձակման, հայտնում է Guardian-ը։
Խոսքը Thomson Reuters բարեգործական կազմակերպության ղեկավար Նազանին Զագարի-Ռետկլիֆի մասին է, ով դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ կրոնական իշխանության տապալման փորձի մեղադրանքով։ Նա հերքում է մեղադրանքը։