Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հաղորդագրության մեջ:
«Թուրքիան դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ԱՄՆ-ի ճանաչելը, նաև դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Չավուշօղլուի՝ այդ որոշումն անպատասխանատու է:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: