Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՄՕԿ-ի որոշումն ընդդեմ ՌԴ-ի պետք է օրինակ ծառայի Հայաստանին, չի կարելի կեղտոտ ձեռքերով մտնել սպորտ

«Պրոֆեսիոնալ սպորտն առանց այն էլ առողջության համար շատ վնասակար ոլորտ է և առանձին վնաս հասցնել սպորտսմեններին նաև դեղամիջոցների միջոցով, որովհետև դոպինգն ի վերջո նաև դեղամիջոց է, դա նշանակում է հակամարդկային դրսևորում՝ մարդուն օգտագործել միայն հանուն նրա, որպեսզի քո երկրի համբավը բարձրանա։ Մենք գիտենք, որ իրականում ոչ միայն Ռուսաստանը, այլև շատ ուրիշ երկրներ Օլիմպիական խաղերում իրենց երկրի հաղթանակը ընկալում են որպես քաղաքական հաղթանակ, բայց իրականում  այդպես չպետք է լինի․ պետք է տարանջատել սպորտը քաղաքականությունից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար  և տնօրեն Ռուբեն  Բաբայանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը հեռացվել է Հարավային Կորեայում  անցկացվելիք 2018-ի ձմեռային օլիմպիադայից: Նման աննախադեպ որոշում կայացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն` երեկ երեկոյան Լոզանում անցկացված դռնփակ նիստում, որտեղ լսվել են միանգամից երկու համապարփակ զեկույցներ` ռուսական դոպինգային սկանդալի վերաբերյալ: Սա օլիմպիական պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մի ամբողջ երկիր հեռացվում է խաղերից:

Հարցին՝ արդյո՞ք  Հայաստանի իշխանությունները, սպորտի պատասխանատուները չպետք է հետևություններ անեն այս ամենից և արդյո՞ք  չկա վտանգ, որ Ռուսաստանի «օգնությամբ» հայաստանյան մարզիկները ևս կարող են հայտնվել նման միջազգային սկանդալների կիզակետում, Ռուբեն Բաբայանը պատասխանեց․ «Հնարավոր է․ որևէ բան բացառել չի կարելի, բայց հույս ունեմ, որ մենք, բոլոր դեպքերում, գոնե ձգտում ենք ուրիշ արժեքային համակարգով ապրել, մարդու կյանքը, մարդու առողջությունը մեզ համար պետք է լինի առաջնային։ Եթե նման բան մեզ մոտ էլ բացահայտվի, ապա ես կլինեմ առաջիններից մեկը, որը կդատապարտի դա, բայց հուսով եմ, որ այս պատմությունը լավ օրինակ կծառայի շատ շատերին․ կան բազմաթիվ մարդիկ, պաշտոնյաներ, որոնց համար Ռուսաստանի համակարգն իդեալական է որպես այդպիսին և որոնք փորձում են ամեն ինչով կրկնել դա մեր երկրի մասշտաբներով կամ նմանվել  այդ համակարգին։ Կարծում եմ, որ սա ուղղված է նաև նրանց, որ չպետք է ամեն ինչ կրկնօրինակել և պետք է առաջնորդվել  ուրիշ արժեքային չափանիշներով․ չի կարելի կեղտոտ ձեռքերով մտնել սպորտ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում