ԵՄ քաղաքացիների միջինը 78 տոկոսը միությունում ապրում է երջանիկ։ Այդպիսին են հարցման արդյունքները, որոնք հրապարակել է Եվրահանձնաժողովն իր թվիթերյան էջում։
![]()
Ամենից շատ ԵՄ-ից գոհ են Լյուքսեմբուրգում, Իռլանդիայում, Նիդերլանդներում, Դանիայում և Շվեդիայում. խոսքը բնակչության 90 տոկոսից ավելիի մասին է։
«Ավելի քան 50 տոկոսը՝ յուրաքանչյուր երկրում»,-ուրախությամբ փաստում են Եվրահանձնաժողովում։
ԵՄ 19 երկրներում բնակչությունը միությունում կյանքից գոհ է միջինը 75-97 տոկոսով։

Հետաքրքրական է, որ ԵՄ-ից դուրս գալ պատրաստվող Մեծ Բրիտանիայի բնակչությունը նույնպես երջանիկ է ապրել միությունում՝ գոհունակության 69 տոկոս ընդդեմ 25 տոկոս կազմող դժգոհ քաղաքացիների։









































