Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Փափախ թռցնող «հիվանդները» սկզբունքորեն լավ գաղափարը դարձնում են մեկօրյա մարաթոնի նպատակ

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը /ԱՄՆ/:

– Պարոն Մովսիսյան, այսօր Լոս Անջելեսում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը: Ինչպե՞ս եք գնահատում, և որքանո՞վ է ճիշտ՝ անկախությունից այսքան տարի անց Հայաստանը Սփյուռքից ակնկալիք ունի:

– Մարաթոնի գաղափարն ինքնին աբսուրդ է: Առհասարակ պետք է գաղափար դրվի այդ ամենում: Նման հիմնադրամ ունենալու միտքը շատ լավն է, բայց որը կլինի ոչ թե տարին մեկ օր, այլ ամեն օր, կապ չունի՝ աշխարհի որ ծայրում ապրող հայ մարդուն կստիպի մտածել, որ ինքը հայրենիք ունի, ինքը պարտավոր է կյանքի մի մասը հիշել, հոգալ, ցավալ, մտահոգվել և օգտակար լինել հայրենիքին: Իսկ մեկանգամյա մարաթոնի գաղափարը վառված գաղափար է, լավ չի աշխատում: Փափախ թռցնելու գաղափարով հիվանդ մարդիկ են, որ սկզբունքորեն շատ լավ գաղափարը դարձնում են ընդամենը մեկօրյա մարաթոնի նպատակ: Ինձ շատ անգամներ են հրավիրել մասնակցել այդ թելեթոնին, հրավիրել են, մասնակցել եմ, բայց արդեն ձեռնպահ կմնամ, քանի որ, իմ կարծիքով, սա ամենաարդյունավետ ճանապարհը չէ աշխարհասփյուռ հայությանը կենտրոնացնել հայրենիքի առաջ ծառացած հարցերը լուծելու համար: Իմ կարծիքով՝ շատ ավելի արդյունավետ ճանապարհներ պետք է գտնել և դրանք կան: Թեկուզ մեր «Հայրենիքիս» խումբը. այսօր տղաներից մեկը գումարը բերեց և ասաց՝ ամեն անգամ գումար տալուց հանգստություն է գալիս վրաս, որ փոքր, բայց ինչ-որ բան անում ենք: Վստահ եմ, որ շատ հայերի մեջ էլ կա փոքր, բայց ինչ-որ բան անելու ցանկություն, որը կարող է մեծանա և դառնա շատ ավելին: Պետք է հավատքի հենարան լինի, որ նույնիսկ նրանք, ովքեր նստած են հիմնադրամի գլխին, մեկօրյա անկապ շոու ծրագրի մեջ չեն թաղում պայծառ գաղափարը: Ամեն օր, ամեն ամիս հիշել հայրենիքի մասին: Իսկ ինչպես անել, որ այն դառնա համազգային գաղափար, չեմ պատկերացնում: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես են օգտագործվում գումարները, թափանցիկության խնդիր կա: Որոշ մարդիկ էլի գումար կտան՝ համարելով, որ ինչ-որ մի բան կհասնի Հայաստան: Բայց ինչ-որ մի բան չպետք է հասնի հայրենիքին, այլ ամեն ինչ պետք է հասնի, պետք է ծառայի բոլորին, հայրենիքի շահերի համար և ամբողջովին: Ես հիմա նման մարաթոնների նկատմամբ սառն եմ տրամադրված:

-Սփյուռքի նախարարությունը մշակում է հայրենադարձության հայեցակարգ: Սերժ Սարգսյանն էլ 40 թվականին չորս միլիոն բնակչություն է խոստանում: Հնարավո՞ր է՝ այնպիսի հայեցակարգ մշակվի, որ սփյուռքահայերին կբերի Հայաստան, թե՞, կարծում եք, սա ձև է առանց բովանդակության:

– Կարծում եմ՝ ձև է առանց բովանդակության: Նորից լավ նպատակը թաղում են ձևի մեջ, որովհետև կարող է չորս միլիոն էլ լինել, կարող է ավելի էլ լինել, բայց կարևոր է, թե ինչպիսի լուծումներ են առաջարկում այդ ճանապարհը գտնելու համար: Այստեղ միայն հացի խնդիրը չէ, Հայաստանը իսկապես դրախտային երկիր է, և Հայաստանն իսկապես կարելի է սարքել դրախտ: Հարցն այն է, թե որքան կամք, որքան ցանկություն կա, որքան պաշար կա իրենց ագահությունից այն կողմ, աթոռները որպես զավթված տաշտամաններ օգտագործելուց հետո մտածել ազգային շահերի մասին: Քանի չկա այդ զգացողությունը, քանի դեռ չկա այդ քաղաքական կամքը, ցավոք սրտի, ընդամենը ձև է մնում, և չեմ պատկերացնում, թե հայեցակարգն ինչպես են պատկերացնում աշխատեցնել այս վստահության պաշարով: Մի քանի օր առաջ ԱԺ մի տիկին ԱԺ բյուջեի հաշվին երկու միլիոն դրամի հեռախոսով խոսել էր: Սա աբսուրդ է: Այսօր ամեն ինչ գլխի վրա է շուռ տված, և ներքին իմաստ ու խորություն չունի իշխանությունը, որ այդ ծրագիրը դարձնի իրականություն:

-Ի՞նչ եք կարծում, ամենալավ հայեցակարգի մշակման դեպքում արդյո՞ք հնարավոր կլիներ ներգաղթ իրականացնել, քանի՞ տոկոսը կվերադառնար Հայաստան:

-Շատերը կվերադառնան: Ինչո՞ւ եք կարծում, որ 1940 թվականին ավելի բարվոք վիճակ էր, որ մարդիկ վերադառնում էին: Հավատացեք, շատ մարդիկ կան, որ իրենց զգում են հայրենիքի մաս, և վեջին տարիներին շատ ընկերներ ունեմ, որ ընտանիքներով վերադարձել են: Մարդիկ այսօր դրսում են, և պետք չէ ներս գնալու համար շոկոլադե կոնֆետ առաջարկել մարդկանց, ուղղակի ապրելու հնարավորություն, ազնիվ աշխատանքի, գործունեության շնորհիվ, վստահություն պետք է լինի, որ պայմանները բոլորի համար հավասար կլինեն: Իսկ որ դա կարելի է անել, դա ուրիշ հարց է, սա քաղաքական կամքի խնդիր է: Մենք շատ լավ ազգ ենք, բայց, ցավոք սրտի, մեր թագավորները լավը չեն: Նրանց հարցում մեր բախտը չի բերում:

Իշխանությունը պետք է սկսի իրենից, պետք է գնա ինքնամաքրման: Բայց ովքե՞ր պետք է գնան ինքնամաքրման. մարդիկ, ովքեր թալանե՞լ են, կերել են ժողովրդի պետական հարստությունը, ովքեր իրենց շահի համար թքած ունեն հայրենիքի վրա: Իսկ եթե լինեն ղեկավարներ, ովքեր միտք չեն ունենա հայրենիքը թալանելու, վստահության պաշարը շատանա՝ և՛ ներգաղթը կլինի, և՛ դրսից հայրենիքին օգտակար լինելու մղումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում