ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որեւէ հիմք չի տեսնում, որ Վանաձորում տեղի ունենան ավագանու և քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց Բաղդասարյանը, անդրադառնալով նոյեմբերի 10-ի Սահմանադրական դատարանի որոշմանը:
Ինչ վերաբերում է հարցին` թե ՀՎԿ-ական Հեղինե Բիշարյանը հայտարարել էր` ով շեղվել է պայմանավորվածությունից անբարոյական է, իսկ պարզ է դառնում, թե հիմա ովքեր են անբարոյականները, ինչպե՞ս է ՀՀԿ-ն ստորագրել հուշագիր անբարոյականների հետ, նա ասաց.
«Հուշագիր ստորագրելով չի որոշվում` նախկինում ով է ձայն տվել, ով՝ ոչ: Մենք որևէ մեկին ծառայություն մատուցելու կարիք չունենք: Քաղաքականության մեջ, չեմ կարծում, որ բարոյականությունն այս չափանիշներով պետք է դատել: Որևէ մեկի ճակատին գրված չէ, որ պետք է լինի հավերժ ընդդիմություն կամ իշխանություն»,- եզրափակեց նա: