ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, թե ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանրաքվե անցկացնելու գործընթաց այսօր չի կարող իրականացնել
«Շատ հստակ նշվում է, որ նշյալ 15-րդ գլխի իրավադրույթները, որտեղ նաև ամրագրված է քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքի իրականցումը, ուժի մեջ է մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից՝ իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ մինչ այդ շարունակում են գործել 2005 թ-ի Սահմանադրության դրույթները»,-ասաց նա և հավելեց, թե գործող դրույթներով սահմանադրական նորմերն են՝ Սահմանադրություն ընդունվում կամ դրանում փոփոխություն կատարվում են հանրաքվեի միջոցով` ՀՀ նախագահի կամ ԱԺ նախաձեռնությամբ: