37-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Ջեյմս Կորդենի շոուին։ Հաղորդավարի հետ Քիմը խաղ է խաղացել, որի էությունը կայանում է փակ բնույթ կրող հարցերին պատասխանելու մեջ։ Չպատասխանելու դեպքում հերոսը պետք է փորձի տհաճ համով որևէ բան, օրինակ թռչունների թուք։
Երբ հաղորդավարը հարցրել է Քիմին, թե նրա քույրեր Քլոե Քարդաշյանն ու Քայլի Ջենները հղի՞ են, Քիմը նախընտրել է չպատասխանել նման հարցի, այլ փորձել սարդինայի սմուզի։ Նման ըմպելիքի համը նրան չի հիացրել, և Քիմն անմիջապես թափել է այն։
Քարդաշյան ընտանիքի «բեյբի-բումը» դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Սակայն պաշտոնապես շշուկները հաստատել է միայն Քիմը, ում երեխային փոխնակ մայրը լույս աշխարհ կբերի ձմռանը։