Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Ղարաբաղյան մաքոքի արագացումը. Սերժ Սարգսյանի երեք ակտերը

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ առաջիկա օրերին Հայաստան կարող է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ընդ որում Թուրքիա-Ադրբեջան երթուղով, այսինքն՝ նախ լինելով Թուրքիայում և հանդիպելով իր գործընկեր Չավուշօղլուի հետ, հետո լինելով Բաքվում և հանդիպելով Ալիևի ու Մամեդյարովի հետ, իսկ այնտեղից էլ ժամանելով Երևան հանդիպումների: Այդ տեղեկությունը դեռևս չունի պաշտոնական հաստատում: Փոխարենը պաշտոնական հաստատում ունի այն, որ այսօր Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա, թեև դրա մասին իհարկե հայտարարվել էր մոտ երեք շաբաթ առաջ՝ առիթը Ռուսաստանում Հայաստանի օրերի մեկնարկն է, պաշտոնական հաստատում ունի, որ երեկ Մոսկվայում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին, և պաշտոնական հաստատում ունի այն, որ երեկ չէ առաջին օրը Սոչիում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ նախագահները: Եթե այդ ամենին ավելացնենք նաև օրերս ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ղարաբաղյան թեմատիկայով զեկուցումներն ու քննարկումը, ապա կստացվի մի պատկեր, որ ղարաբաղյան կարգավորման մաքոքը վերջին օրերին սկսել է պտտվել բավականին արագ՝ Ժնևի հանդիպումից հետո: Ընդ որում այստեղ ուշագրավ է հանդիպումից հետո կողմերի պահվածքի որոշակի դինամիկա: Ժնևից հետո Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ արձակեց «Սպայկ» տիպի իսրայելական հրթիռներ և արկեր:

Այդ կարգի սպառազինություն Բաքուն սահմանին չէր կիրառել մի քանի ամիս: Ինչո՞ւ Ժնևից անմիջապես հետո կիրառվեց այդ սպառազինությունը՝ բարեբախտաբար առանց հայկական կողմում կորստի: Արդյո՞ք Ժնևից հետո Ալիևը դիմեց շանտաժի և ունեցավ հաջողություն, եթե արձանագրենք մաքոքի պտույտի արագության աճը: Միևնույն ժամանակ, Ժնևից հետո Վիեննայի օրակարգի մասին տևական լռություն պահպանող կամ շատ հազվադեպ, այն էլ ցածր դիվանագիտական մակարդակում հիշատակող Երևանը մաքոքի ներկայիս արագ պտույտների շեմին հայտարարեց դրա մասին Սերժ Սարգսյանի մակարդակով, ցուցաբերելով դիվանագիտական կոշտություն: Ի՞նչ է խմորվում ղարաբաղյան հարցում:

Անկասկած առաջին անգամը չէ, որ կարգավորման գործընթացում տեղի են ունենում դինամիկ զարգացումներ, ակտիվ փոխայցեր, հանդիպումներ, քննարկումներ: Դրանք ինքնին դեռ ամենևին չեն նշանակում որևէ բեկումնային փոփոխության նախանշան: Եվ հակառակը, այդ ակտիվության պարբերական փուլերը գուցե վաղուց վերածվել են այսպես ասած իրավիճակը պահելու և կտրուկ զարգացումներ թույլ չտալու մեխանիզմի: Բանն այն է, որ այսպես ասած էվոլյուցիոն զարգացման հեռանկարների բացակայությունը՝ իսկ այդ հեռանկարները դե ֆակտո բացակայում են, առաջ է բերում կտրուկ, անկանխատեսելի որևէ փոփոխության, զարգացման մեծ ռիսկ: Հնարավոր չէ այդ ռիսկերը կառավարել մոնոտոն գործընթացով, թեկուզ այն պարզ պատճառով, որ ղարաբաղյան խնդիրը, նաև այդ խնդրի թե՛ անմիջական կողմերը, թե՛ միջնորդ տերությունները, թե՛ խնդրով անմիջականորեն հետաքրքրվող և շահագրգռության այս կամ այն աստիճանն ունեցող տարածաշրջանային հարևան պետությունները առնչվում են բազմապիսի այլ խնդիրների՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական: Դա բացառում է ղարաբաղյան գործընթացում իրավիճակի կառավարելիության այսպես ասած ստանդարտ դինամիկայի հնարավորությունը:

Առաջանում է պարբերական հրումների անհրաժեշտություն, որոնց միջոցով բաց է թողնվում կուտակված որոշակի գոլորշի, իրավիճակն այդպիսով հնարավորինս լիցքաթափելով և միաժամանակ լուծելով իհարկե տարբեր այլ հարցեր: Դա մի կողմից իմիտացիոն գործընթաց է, մյուս կողմից սակայն իմիտացիա է բառի ոչ թե բուն, այլ ավելի շուտ պատկերավոր իմաստով, քանի որ անհերքելի է առնվազն դիրքային տևական, դանդաղ պայքարի առկայությունը, որ ընթանում է թե՛ կողմերի, թե՛ միջնորդների միջև: Այդ տեսանկյունից ղարաբաղյան գործընթացում մաքոքի պտույտների ակտիվության ֆոնին ուշագրավ զարգացումներ նկատվեցին Հայաստանի իշխող համակարգում:

Մի կողմից տեղի ունեցավ համակարգի միասնության ակտ, կամ ավելի շուտ ակտեր՝ Կարեն Կարապետյանի և Վիգեն Սարգսյանի միասնական հանդիպումը տարկետման չեղարկման դեմ բողոքող ուսանողների հետ, որն անկասկած չէր կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի նախաձեռնության, և մեկ միլիարդ դոլարի ներդրման մասին Սամվել Կարապետյանի և Հայաստանի ներդրողների ակումբի մասին հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Այլ կերպ ասած, համակարգի միասնականության այդ երկու ակտով Սերժ Սարգսյանը փորձեց ցույց տալ, որ Հայաստանում կառավարում է իրավիճակը և լիովին վերահսկում ներհամակարգային շահերի բախման դինամիկան: Ղարաբաղյան խնդրում մաքոքային դինամիկայի աճի պայմաններում ներիշխանական իրավիճակի կառավարման դինամիկան առանցքային նշանակություն է ստանում ղարաբաղյան գործընթացում դիրքային պայքարի համատեքստում:

Միևնույն ժամանակ ուշագրավ է այն, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարը խորհրդարանում բավական հավակնոտ հայտարարություն է անում պաշտպանության նախարարի ներիշխանական քաղաքական դերակատարության մասով: Եվ դա անում է Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա այցից առաջ, ու պաշտպանության նախարարի ԱՄՆ և Կանադա կատարած այցին զուգահեռ: Ինչ դիրքում է Հայաստանը գտնվելու ղարաբաղյան մաքոքի ակտիվության հերթական փուլի ավարտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում