Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով ընդունել խաղաղ նախաձեռնությունը, որի մասին մոտ ժամանակներս կհայտարարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է իսրայելական i24NEWS հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին Ռամալլայում:
Աղբյուրը հայտնում է, որ հակառակ դեպքում՝ Էր-Ռիյադում կհասնեն Աբբասի պաշտոնանկությանը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին Աբբասն անպսասելիորեն Էր-Ռիյադ է մեկնել՝ հանդիպելու թագավոր Սալման բին Աբդուլ-Ազիզի և գահաճառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի հետ: ԶԼՄ-ները նշում էին, որ Պաղեստինի առաջնորդը «կանչվել է» միապետի մոտ: