Apple ընկերության հոբելյանական iPhone X մոդելի սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 3-ին։ Դա նպաստել է ֆոնդային շուկայում ամերիկյան ընկերության արժեթղթերի գնի կտրուկ աճին։
iPhone X-ի նախնական պատվերների թիվը ռեկորդային ցուցանիշ է գրանցել ԱՄՆ-ում, Ասիայում և Եվրոպայում:
Համաձայն կանխատեսումների՝ ընկերությունը վաղը շուկա դուրս կբերի 2-3 միլիոն iPhone X սմարթֆոն, իսկ նոյեմբերի երկրորդ կեսին՝ ևս 25-30 միլիոն։