Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Թանկացումներ՝ ժողովրդին կեղեքելու, վարչապետին փրկելու համար

«Գնաճը ժողովրդի աղքատության հաղթահարման համար լավ չի: Իհարկե՝ գնաճի տեսակ կա, որ մի բանի է օգտակար`բյուջեն լցնում է»,-անդրադառնալով  արձանագրվող թանկացումներին՝ ասել  է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Կասկած չկա, որ գնաճը խրախուսվում է հենց կառավարության կողմից` Մելքումյանի մատնանշած պատճառով:

Հիմա հասկանանք, թե ինչու է կառավարությունը դիմել նման ծայրահեղ և, ըստ էության, ոչ պոպուլյար քայլի, այն էլ` Կարեն Կարապետյանի իշխանության հայտի համատեքստում, երբ գործող վարչապետի հաղթաթղթերից մեկը նրա համեմատաբար բարձր վարկանիշն է:

Կարեն Կարապետյանը վարչապետության մեկնարկին խոստանում էր տնտեսության զարգացում` երեք գործոնների հաշվին: Ներդրումների թեման առանցքայինն էր խորհրդարանական քարոզարշավի ընթացքում, դրա ինտրիգներից մեկը նույնիսկ դարձավ Կարեն Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի հեռակա բանավեճը, երբ ներդրումային օրակարգով նրանց պոլեմիկան նմանվեց աճուրդի, որի մասնակիցները հրապարակայնացնում էին այն գինը, որ պատրաստ են վճարել իշխանությունը վերցնելու դիմաց:

ՀՀԿ-ն հաղթանակ տարավ, սակայն Կարեն Կարապետյանի խոստացած ներդրումներն այդպես էլ տեղ չհասան, եթե հաշվի չառնենք Սամվել Կարապետյանի ներդրումներն էներգետիկայի ոլորտում:

Նույնիսկ վիճակագրական աճպարարությունն անկարող եղավ քողարկել այն ակնհայտ փաստը, որ Կարապետյանի ներդրումային խոստումները ձախողվել են: Կարեն Կարապետյանի օպտիմալացման քաղաքականությունն կառավարման արդյունավետության խնդիր բացարձակապես չլուծեց` միայն ավելացնելով գործազրկությունը, հատկապես` առողջապահության և կրթության ոլորտներում: Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը Կարեն Կարապետյանի համար այդպես էլ մնաց PR-ի մակարդակում:

Ավելին` քրեաօլիգարխիան մնացել է միակ սեգմենտը, ում միջոցով Կարեն Կարապետյանն այսօր լցնում է բյուջեն: Գնաճը կարող է հնարավոր դառնալ միայն օլիգարխ – մոնոպոլիւստների հետ վարչապետի փոխշահավետ գործարքի արդյունքում: Օլիգարխիներն օգնում են, որպեսզի Կարեն Կարապետյանի կառավարությունը կարողանա ցուցանիշներ ցույց տալ, կենսաթոշակներ ու աշխատավարձեր վճարել` թանկացումների շնորհիվ գերշահույթներ ստանալով: Վերջին օրերի գնաճը վերջնականապես խորտակեց Կարեն Կարապետյանի «նոր ոգին»` բացահայտելով նրա և քրեաօլիգարխիայի կոնսենսուսը: Կոնսենսուս` հասարակության թալանի հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում