Monday, 20 07 2026
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը

Լուկակուն խանգարում է Մխիթարյանին, ինչի հետևանքով…

«Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում՝ գործնականում ապահովելով մասնակցությունը 1/8-րդ եզրափակչում: «Բենֆիկայի» հետ խաղում Ժոզե Մոուրինյոյի թիմը աչքի չընկավ տպավորիչ խաղով: Տպավորությունն այնպիսին էր, որ հյուրերը խաղում էին, այսպես ասած, խաղալու համար: Առջևի գծում չէր ստացվում Ռոմելու Լուկակուի խաղը: Բելգիայի հավաքականի հարձակվողի օգտակար գործողության գործակիցը նախորդ հանդիպումների համեմատ զգալի ցածր էր: Լուկակուն շարունակ փորձում է իր վրա վերցնել խաղը՝ այդ կերպ, սակայն, խանգարելով առջևի գծի մյուս խաղացողներին, մասնավորապես՝ Մխիթարյանին:

Կենտրոնական հարձակվողի պարտականությունների մեջ է մտնում գնդակ պահելը, բայց այդ գործողությունը չպետք է չարաշահել: Երբ Լուկակուն տեղափոխվում է աջ կամ ձախ եզր, նրա փոխարեն կենտրոնական հարձակվողի դիրքում հայտնվում է Մխիթարյանը: Որպես կանոն, կրակագծում գտնվող մեր հարձակվողը գնդակ չի ստանում, և ստացվում է, որ Մխիթարյանի տեղաշարժն անիմաստ էր: Կենտրոնական հարձակվողը իր ներկայությամբ պետք է փորձի միջանցքներ ստեղծել ենթահարձակվողի համար՝ ակտիվ կերպով համագործակցելով նրա հետ: Այս ամենը Լուկակուն չի անում, հատկապես վերջին մի քանի հանդիպումներում:

Նկատենք նաև, որ Լուկակուն, տիրելով գնդակին, որոշակիորեն «կոտրում» է գրոհի ընթացքը և ոչ միշտ է ճշգրիտ փոխանցում կատարում: Ի տարբերություն Լուկակուի՝ «Յունայթեդի» մյուս կենտրոնական հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շատ ավելի ճկուն է և օժտված է դաշտը տեսնելու ունակությամբ: Նախորդ մրցաշրջանում շատ էին դեպքերը, երբ Իբրահիմովիչը հարվածային դիրք էր դուրս բերում Մխիթարյանին: Հիշենք հայ կիսապաշտպանի հայտնի «կարիճ» տեսակի հարվածով խփած գնդակը: Տվյալ դրվագում հենց Իբրահիմովիչը աջ եզրից գնդակը փոխանցեց կենտրոնական հարձակվողի գոտում հայտնված Հենրիխ Մխիթարյանին: Լուկակուն փորձում է խաղալ Իբրահիմովիչի պես, սակայն չի հաջողվում:

Եթե Պրեմիեր լիգայի առաջին 4-5 հանդիպումներում Լուկակուի մոտ ստացվում էր արդյունավետ գործել, ապա «Լիվերպուլի» և «Բենֆիկայի» հետ մրցավեճերում պատկերը բոլորովին այլ էր: «Յունայթեդի» մրցակիցներին կարծես թե հաջողվել է տակտիկական առումով գտնել Լուկակուին չեզոքացնելու դեղատոմսը: «Բենֆիկայի» գլխավոր մարզիչն ըստ էության ճիշտ մարտավարություն էր ընտրել, և եթե չլիներ դարպասապահ Սվիլարի կոպիտ սխալը, կարծում ենք՝ դաշտի տերերը դրական արդյունքի կհասնեին:

«Մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Ես անհանգստանալու որևէ առիթ չունեցա: Ինչ խոսք, ունեինք խնդիրներ, որոնք կադրային են: Պոգբայի բացակայությունը զգալի ազդեցություն է թողնում մեր խաղի վրա: Այս պահին հայտնի չէ՝ Պոգբան և Ֆելաինին կկարողանա՞ն մասնակցել «Հադերսֆիլդի» հետ հանդիպմանը, թե՞ ոչ: Կարծում եմ՝ կհասցնենք վերականգնվել մինչ այդ հանդիպումը: Մրցաշրջանը հունի մեջ է մտնում, և պայքարն ավելի է թեժանում: Մեզ համար շատ կարևոր է ժամանակից շուտ լուծել Չեմպիոնների լիգայի խնդիրները և առաջիկա ամիսներին ուժերը կենտրոնացնել Պրեմիեր լիգայի վրա: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում մենք արդեն 9 միավոր ունենք, և կարող եմ ասել, որ խնդիրը գրեթե լուծված է: Գոհ եմ տղաների խաղից»,- ասել է Մոուրինյոն «Բենֆիկայի» հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրում «Բենֆիկային» արդեն սեփական հարկի տակ հաղթելու դեպքում Մոուրինյոյի գլխավորած թիմը ժամանակից շուտ կտիրանա 1/8-րդ եզրափակչի ուղեգրին: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բենֆիկա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին:

Երեկ տեղի ունեցած այս ենթախմբի մյուս խաղում Շվեյցարիայի չեմպիոն «Բազելը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության է հասել Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ և հիմա 6 միավորով երկրորդ հորիզոնականում է գտնվում:

Նշենք, որ մինչև «Բենֆիկայի» հետ պատասխան հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» երեք խաղ է անցկացնելու: Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում հոկտեմբերի 21-ին «Հադերսֆիլդի» հետ հանդիպումից ընդամենը երեք օր անց «Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում հյուրընկալվելու է «Սուոնսիին»: Հոկտեմբերի 28-ին էլ տեղի կունենա Պրեմիեր լիգայի կենտրոնական «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում