Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՏԻՄ ընտրություններին մասնակցելը օլիմպիական սիստեմով չի, ռեսուրսի, թեկնածուի խնդիր կա. Վարդևան Գրիգորյան

«Ընտրություններին Շիրակի մարզից ընտրված «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ոչ թե խառնվում են, այլ ընտրություններին մասնակցում են, աջակցում են, ինչու չէ՝ ձայները պահելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, որ Շիրակի մարզի որոշ համայնքներում ընտրությունների հետ կապված հարցերում ակտիվություն են դրսևորում նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «Ծառուկյան» խմբակցության պատագամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Եթե Ղուկասյան Վարդանը ինչ-որ ձևով մասնակցում է այդ ընտրություններին, իհարկե՝ ինքը պաշտպանելու է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուին, այդ թվում՝ նաև ես: Ոչ թե խառնվում ենք, այլ անձամբ ես 2 օր եղել եմ ոչ միայն Գյումրիում, այլև Ախուրյանի համայնքում, որոշակի հարցեր ենք քննարկել թեկնածուի, շտաբի աշխատողների հետ»,- շեշտեց նա:

Դիտարկմանը, որ երկու թեժ կետերում ընդդիմությունը դեռևս ակտիվություն չի դրսևորում, թեկնածուներ չկան առաջադրված, մասնավորապես՝ Արտաշատում և Ապարանում, Վարդևան Գրիգորյանն ասաց. «Արտաշատում բուն ինֆորմացիային չեմ տիրապետում, տիրապետում եմ այնքանով, որքանով լրատվությունն է տալիս: Ընտրություններին մասնակցելը ոչ թե օլիմպիական սիստեմով է լինելու՝ մասնակցել մասնակցելու համար, դա ինքնանպատակ չէ, այլ թեկնածուի, ռեսուրսի խնդիր է, որոշակի խնդիրներ կան»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում