Իրաքի բանակի ստորաբաժանումները սկսել են Քիրքուք քաղաքի վրա վերահսկողություն հաստատելուն ուղղված գործողությունը: Հայտնում է Agence France-Presse-ն՝ վկայակոչելով իրաքցի բարձրաստիճան զինվորականի:
Քուրդ ու իրաքցի բլոգերները հայտնում են, որ բախվել են Քիրքուքը վերահսկող քրդական աշխարհազորը՝ Փեշմերգան ու Իրանի աջակցությունը վայելող շիական միլիցիան:
Սակայն այս տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Իրաքյան Քրդստանի իշխանությունները հերքել են Փեշմերգայի ջոկատների նահանջի մասին տեղեկատվությունը՝ հայտնելով, որ տեղի է ունեցել ուժերի վերախմբավորում՝ պաշտպանության համար առավել հարմար դիրքեր զբաղեցնելու համար: